parquet-converter commited on
Commit
41b75dd
1 Parent(s): c72ba6c

Update parquet files (step 25 of 25)

Browse files
This view is limited to 50 files because it contains too many changes.   See raw diff
Files changed (50) hide show
  1. Karavet--ILUR-news-text-classification-corpus/test/0000.parquet +3 -0
  2. Karavet--ILUR-news-text-classification-corpus/train/0000.parquet +3 -0
  3. README.md +0 -19
  4. ilur-news-corpus/test/accidents/text-10924.txt +0 -5
  5. ilur-news-corpus/test/accidents/text-12582.txt +0 -8
  6. ilur-news-corpus/test/accidents/text-17364.txt +0 -2
  7. ilur-news-corpus/test/accidents/text-20206.txt +0 -2
  8. ilur-news-corpus/test/accidents/text-21434.txt +0 -2
  9. ilur-news-corpus/test/accidents/text-26693.txt +0 -8
  10. ilur-news-corpus/test/accidents/text-32963.txt +0 -5
  11. ilur-news-corpus/test/accidents/text-37274.txt +0 -11
  12. ilur-news-corpus/test/accidents/text-5636.txt +0 -11
  13. ilur-news-corpus/test/culture/text-18497.txt +0 -35
  14. ilur-news-corpus/test/culture/text-46773.txt +0 -41
  15. ilur-news-corpus/test/culture/text-7445.txt +0 -8
  16. ilur-news-corpus/test/economy/text-103.txt +0 -2
  17. ilur-news-corpus/test/economy/text-16094.txt +0 -5
  18. ilur-news-corpus/test/economy/text-22473.txt +0 -14
  19. ilur-news-corpus/test/economy/text-22598.txt +0 -5
  20. ilur-news-corpus/test/economy/text-2315.txt +0 -23
  21. ilur-news-corpus/test/economy/text-24557.txt +0 -11
  22. ilur-news-corpus/test/economy/text-26212.txt +0 -8
  23. ilur-news-corpus/test/economy/text-26829.txt +0 -11
  24. ilur-news-corpus/test/economy/text-3006.txt +0 -8
  25. ilur-news-corpus/test/economy/text-31697.txt +0 -2
  26. ilur-news-corpus/test/economy/text-3481.txt +0 -8
  27. ilur-news-corpus/test/economy/text-37232.txt +0 -11
  28. ilur-news-corpus/test/economy/text-37664.txt +0 -8
  29. ilur-news-corpus/test/economy/text-582.txt +0 -8
  30. ilur-news-corpus/test/economy/text-7420.txt +0 -11
  31. ilur-news-corpus/test/economy/text-8393.txt +0 -5
  32. ilur-news-corpus/test/politics/text-52490.txt +0 -5
  33. ilur-news-corpus/test/politics/text-56847.txt +0 -98
  34. ilur-news-corpus/test/politics/text-57626.txt +0 -11
  35. ilur-news-corpus/test/politics/text-58124.txt +0 -5
  36. ilur-news-corpus/test/politics/text-58660.txt +0 -26
  37. ilur-news-corpus/test/politics/text-60337.txt +0 -2
  38. ilur-news-corpus/test/politics/text-60512.txt +0 -5
  39. ilur-news-corpus/test/politics/text-60888.txt +0 -5
  40. ilur-news-corpus/test/politics/text-64327.txt +0 -23
  41. ilur-news-corpus/test/politics/text-67842.txt +0 -2
  42. ilur-news-corpus/test/politics/text-67850.txt +0 -14
  43. ilur-news-corpus/test/politics/text-68046.txt +0 -17
  44. ilur-news-corpus/test/politics/text-69062.txt +0 -110
  45. ilur-news-corpus/test/society/text-42060.txt +0 -14
  46. ilur-news-corpus/test/society/text-42535.txt +0 -8
  47. ilur-news-corpus/test/society/text-47184.txt +0 -20
  48. ilur-news-corpus/test/society/text-49829.txt +0 -5
  49. ilur-news-corpus/test/society/text-57962.txt +0 -101
  50. ilur-news-corpus/test/society/text-61762.txt +0 -5
Karavet--ILUR-news-text-classification-corpus/test/0000.parquet ADDED
@@ -0,0 +1,3 @@
 
 
 
 
1
+ version https://git-lfs.github.com/spec/v1
2
+ oid sha256:74ea2847befdadb5b0a68330d234857d3ff20a7efc4a3f68d5405f0f13c95f2a
3
+ size 6965970
Karavet--ILUR-news-text-classification-corpus/train/0000.parquet ADDED
@@ -0,0 +1,3 @@
 
 
 
 
1
+ version https://git-lfs.github.com/spec/v1
2
+ oid sha256:2aad02bb556911fbafb72c9f14246693e704c14498eeaa7e2e84878affdc96e5
3
+ size 27609067
README.md DELETED
@@ -1,19 +0,0 @@
1
- ---
2
- language:
3
- - hy
4
- task_categories: [news-classification, text-classification]
5
- multilinguality: [monolingual]
6
- task_ids: [news-classification, text-classification]
7
- license:
8
- - apache-2.0
9
- ---
10
-
11
- ## Table of Contents
12
- - [Table of Contents](#table-of-contents)
13
- - [News Texts Dataset](#news-texts-dataset)
14
-
15
- ## News Texts Dataset
16
-
17
- We release a dataset of over 12000 news articles from [iLur.am](http://www.ilur.am/), categorized into 7 classes: sport, politics, weather, economy, accidents, art, society. The articles are split into train (2242k tokens) and test sets (425k tokens).
18
-
19
- For more details, refer to the [paper](https://arxiv.org/ftp/arxiv/papers/1906/1906.03134.pdf).
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-10924.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. Ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը:
3
-
4
-
5
- ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-12582.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Պարույր Մ.-ի, հայտնում է iravaban.net-ը:
3
-
4
-
5
- Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 3-րդ գումարտակի 10-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով 18.12.2012թ., զորամասի կացարանում, մեխով իր ձախ նախաբազկի ափային երեսի միջին 1/3-ի շրջանում ճանկռվածքների ձևով մարմնական վնասվածքներ է հասցրել և նույն օրը տեղափոխվել զին. հոսպիտալ և մինչև 16.02.2013թ. գտնվել այնտեղ` փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
6
-
7
-
8
- Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարությնա հսկողությանը հանձնելը.Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի` իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-17364.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Այսօր՝ օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ի խմբագրություն էին զանգել մի խումբ քաղաքացիներ, որոնց հարազատներն ու բարեկամները, այդ թվում ծերեր և մանուկներ, ընդհանուր թվով մոտ 50 ուղևորներ օգոստոսի 17-ի առավոյան ժամը 10-ից ավտոբուսի խափանման պատճառով մնացել են Կազբեկի ոլորաններում և մինչ այսօր օգնության են սպասում ` գտնվելով ավտոբուսի մեջ: Օգոստոսի 16-ին «Նոնա տուր» տուրիստական գործակալությանը պատկանող ավտոբուսը 2 ժամ ուշացումով` երեկոյան ժամը 19-ին դուրս է եկել Երևանից Օրենբուրգ ուղղությամբ: Ուղևորների վրդովված հարազատները տեղեկացրել են Shamshyan. com-ին այն մասին, որ նրա հարազատները գտնվում են խափանված ավտոբուսում, որտեղից հնարավոր չէ զանգահարել, քանի որ բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն չկա: Ավտոբուսում է գտնվում նաև «Նոնա տուր» գործակալության մենեջերը, ում մոտ է գտնվում միակ գործող հեռախոսը, որով էլ կապ է հաստատվում ավտոբուսի ուղևորների հետ: Հայսատանում գտնվող հարազատները փորձել են կապ հաստատել «Նոնա տուր»-ի հետ, ում «բարեհամբույր» աշխատակցուհին հորանջելով և ամեն անգամ նոր վարկածներ առաջ քաշելով պատասխանում է անհանգստացող հարազատների զանգերին: Ըստ այդ պատասխաններից մեկի՝ Հայաստանից մասնագետ է մեկնել վթարի վայր` վերանորոգելու ավտոբուսը, իսկ մյուսի` մասնագետը Վրաստան է մեկնել այնտեղից ավտոբուսի փչացած սարքը ձեռք բերելու, և վերջապես ըստ երրորդ վարկածի՝ ուղևորներին մտադիր են ուղարկել Օրենբուրգ ` այդ ճանապարհով Սամարա մեկնող ավտոբուսով. ճիշտ է՝ չի հստակեցվել, թե ինչպես են 2 ավտոբուսների ուղևորները տեղավորվելու մեկի մեջ: Ուղևորների հարազատները չափազանց վրդովված են տեղի ունեցածով և գործակալության անպատասխանատու վերաբերմունքից: 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-20206.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը աղջիկ է: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերել է 1971 թ. ծնված Աննա Ստեփանյանի դիակը: Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-21434.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ: Բարեբախտաբար բոլորը ժամանակին կողմնորոշվել և դուրս են եկել ավտոբուսից, իսկ այս պահին Վայքի հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-26693.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Մարտի 20-ին, ժամը 09.36-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում` «Ինգա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
3
-
4
-
5
- Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, բախվել են Opel մակնիշի 34 ԼR 274 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼD 964 համարանիշի և Mercedes E 350 մակնիշի 30 QO 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այժմ ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
6
-
7
-
8
- Վթարի վայրում հավաքվածները հայտնում են, որ Mercedes E 350-ի առաջ վթարային իրավիճակ է ստեղծել ինչ-որ «Գազել», ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-32963.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն  հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանությաննախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իրզորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
3
-
4
-
5
- ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-37274.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Հայտնի են դարձել այսօր՝ նոյեմբերի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանց անունները՝ Հակոբյան Սամվել (ծնվ. 1997 թ.), Սիմոնյան Էդմոն (ծնվ. 2001 թ.), Բաղդասարյան Կարեն (ծնվ. 1975 թ.), Չախոյան Հովհաննես(ծնվ. 1997 թ.), Հովհաննիսյան Զարուհի (ծնվ. 1978թ.), Հովհաննիսյան Հասմիկ (ծնվ. 1978 թ.), Շահնազարյան Ալբերտ (ծնվ.1992 թ.)։ Այս մասին news.am-ին հայտնել են Գյումրու բժշկական կենտրոնից։
3
-
4
-
5
- Վիրավորների վիճակը բավարար է, շարունակում է ծանր մնալ միայն 14-ամյա Էդմոն Սիմոնյանի վիճակը։
6
-
7
-
8
- Նշենք, որ տեղում մահացած յոթ զոհերի անունները դեռեւս հայտնի չեն:
9
-
10
-
11
- Հիշեցնենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։ Երթուղայինի 7 ուղևորներ տեղում մահացել են: «Կամազի» վարորդը ձերբակալվել է:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/accidents/text-5636.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծել նրանց:
3
-
4
-
5
- Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:
6
-
7
-
8
- Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
9
-
10
-
11
- Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/culture/text-18497.txt DELETED
@@ -1,35 +0,0 @@
1
-
2
- 2013թ. օգոստոսի 7-ին Հողմիկի հեթանոսական տաճարում վերսկվել էին հնագիտական աշխատանքները: Դրանք շարունակվեցին հուշարձանի արևմտյան համալիրում: Հնագետներին հաջողվեց բացել նոր քառակուսիներ, գտնվեցին նոր սենյակների հիմքեր, հիմնական, ինչպես նաև ավելի ուշ շրջանում կառուցված պատերի ճակատային մասեր, խեցեղենի հարուստ նյութ, կենդանիների ոսկորներ։ Համալիրների շրջակա տարածքից պեղավայր է բերվել նաև մոտակայքից գտնված կուռքը, որը մարմնավորում է միաժամանակ մի քանի պաշտամունքային կենդանիներ ներկայացնող գերբնական էակի: Կուռքի վերևի մասում աչքի է ընկնում գեղեցիկ, փարթամ բաշը:
3
-
4
-
5
- Նշենք, որ նախորդ տարվա հետաքրքիր գտածոների շարքում հատկապես ուշագրավ են արևմտյան պեղավայրի հարավարևմտյան մասում գիտական արշավի վերջին օրերին անընդմեջ բացվող եղջերուի գանգի և մարմնի այլ մասերի ոսկորների հայտնաբերումը սենյակների անկյունային մասերում գտնված խեցեղեն նյութի հետ միասին:
6
-
7
-
8
- 2012թ.-ին հիմնական պեղավայրից բավական հեռու հետախուզվեց և բացվեց դամբարանադաշտ: Բացվեցին 6 դամբարաններ:
9
-
10
-
11
- Պեղումների առաջին երկու տասնամյակներին բացվել են հյուսիսից հարավ ձգվող համալիրներ, որոնք երկու կողմից իրարից անջատվում են փողոցով և ներքին բակերով: Այժմ պեղված են մի քանի համալիրներ: Դրանցից երկուսը ընդգրկում են 1 հա տարածք, և պեղված են մոտ 50 սենյակներ, միջանցքներ, սրահներ, բակեր։ Սրանցում գտնված են զոհասեղաններ և տաճարական գույքեր, ամենուրեք զոհաբերված կենդանիների մնացորդներ են:
12
-
13
-
14
- Այս համալիրում առանձնահատուկ նշանակություն ունեն կենտրոնական սյունազարդ սրահները: Դրանք 3–ն են և ունեն մոտ 13մ երկարություն, 9-10մ լայնություն՝ յուրաքանչյուրում 8 սյուն: Այս 3 սրահները նվիրված են հայ հեթանոսական պանթեոնի 3 գլխավոր աստվածներին՝ Արամազդին, Անահիտին և Միհրին: Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև հայտնաբերված զահասեղանները, որոնք բաժանվում են 3 տեսակի՝ բուն զոհասեղաններ (քարե սալերից սեղաններ, որոնց վրա սպանում էին զոհաբերվող կենդանուն), սրահների կենտրոններում դրված սեղաններ (նվերներների համար) և ուղղաձիգ կանգնեցված տարբեր չափի քարի կոթողներ՝ հեթանոսական սիմվոլիկայի բազմազան պատկերներով:
15
-
16
-
17
- Համառոտ պատմական ակնարկ
18
-
19
-
20
- Հողմիկի հնավայրը հայտնաբերվել է 20-րդ դարի վերջում` ՀՀ հյուսիս-արևմուտքում` Ամասիայից մոտ 4-5 կմ հեռավորության վրա, և արդեն իսկ առաջին տասնամյակների պեղումները ցույց տվեցին, որ գործ ունենք մի մեծ տաճարական համալիրի հետ, որպիսիք Հայաստանում կամ պեղված չէին, կամ վերաիմաստավորված չէին որպես այդպիսին: Հողմիկի հնավայրի մի կարևոր առանձնահատկությունն այն է, որ լինելով հեթանոսական տաճարական կենտրոն՝ չի ավերվել պետության կամ բնակչության կողմից, այլ հատուկ ծեսով ծածկվել է, ու հնագետները հնարավորություն ունեն պարզելու և՛ ծեսի, և՛ հեթանոսական կրոնի, և՛ ճարտարապետության մանրամասները:
21
-
22
-
23
- Արշավախմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը կարծում է, որ տաճարային համալիրը կոնսերվացվել է: Սկզբում զոհաբերություն մատուցելուց հետո փակվել են ներքին սենյակների դռները, ապա ծեսը տեղափոխվել է հաջորդ սենյակներ: Եվ, �� վերջո, կոնսերվացվել են համալիրի բոլոր սենյակները: Այդ տեսարանը հին և համաժամանակյա Հռոմն է հիշեցնում։
24
-
25
-
26
- Այն բանից հետո, երբ քրիստոնեությունը հավասարվեց և իր կարգավիճակով առաջ անցավ հեթանոսությունից, կարճ ժամանակ հետո՝ Կոնստանտին Մեծի օրոք, հռոմեական Միթրային նվիրված տաճարները քրմերը ողբով փակում էին՝ հույս ունենալով, որ Միթրան մի օր վերադառնալու է: Այդ գաղափարը տեղ է գտել նաև մեր ազգային էպոսում` «Սասունցի Դավիթ»-ում, ուր նկարագրված է, թե ինչու հայոց գերագույն աստվածներից մեկը՝ Մհերը, մտնում է Վանի ժայռը՝ հայտնվելով Մհերի դռնից ներս՝ մի օր կրկին դուրս գալու հույսով:
27
-
28
-
29
- Շատ ժլատ գրավոր սկզբնաղբյուրներից ելնելով՝ Հ.Հակոբյանը նաև պարզել է, որ Հողմիկի համալիրը պատկանել է Աշոցյան իշխաններին, որոնք Մեծ Հայքի պետական վերնաշենքում, մասնավորապես արքունիքում, գրավում էին շատ բարձր դիրք: Վերջին 4 տարիների ընթացքում 70 կմ հիմնական կամ արևելյան պեղավայրից արևմուտք բացվում է երրորդ համալիրը: Սա վերը նշված արևմտյան տեղամասն է: Այստեղ գործ ունենք բացօթյա սրբազան կառույցների՝ բագինների հետ, որոնք հայ հնագիտության մեջ բացվում, ուսումնասիրվում և նույնացվում են առաջին անգամ:
30
-
31
-
32
- Լուսնիե Հարությունյան, «Հողմիկ 2013» արշավախմբի անդամ
33
-
34
-
35
- Նյութի սկզբնաղբույրը և լուսանկարները՝ 7or.am
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/culture/text-46773.txt DELETED
@@ -1,41 +0,0 @@
1
-
2
- Հայտնի դերասանուհիներ Օռնելլա Մուտին եւ Նաստասյա Կինսկին կլինեն «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից: Հայտնում է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պաշտոնական կայքը:
3
-
4
-
5
- Նաստասյա Կինսկի
6
-
7
-
8
- Դերասանուհին փառքի հասավ նկարահանվելով Ռոման Պոլանսկու, Վիմ Վենդերսի, Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի և այլոց ֆիլմերում:
9
-
10
-
11
-  Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Թես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Թեսը» բրիտանացի նովելիստ Թոմաս Հարդիի «Տեսսը Դէրբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարի վեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հմտություններ ձեռք բերեց հայտնի դերասան Լի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարցրացավ` Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» էրոտիկ թրիլլերը:
12
-
13
-
14
- 1981-ին հայտնի ամերիկացի ֆեշն լուսանկարիչ Րիչարդ Ավեդոնը Կինսկիիին նկարեց` վագրապիթոնը մերկ մարմնին փաթաթված: Լուսանկարի թողարկումից հետո այն հայտնի դարձավ և հաստատեց Կինսկիին որպես սեքս խորհրդանիշ:
15
-
16
-
17
- Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում:
18
-
19
-
20
- Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմորում սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները:
21
-
22
-
23
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
24
-
25
-
26
- Օռնելլա Մուտի
27
-
28
-
29
- Դերասանուհին իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմով:
30
-
31
-
32
- Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (1984) ֆիլմում կերտած նրա կերպարը: «Սվանի սերը»Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում:
33
-
34
-
35
- Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզզիի ֆիլմերում:Սակայն հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ:
36
-
37
-
38
- Իր Հոլիվուդյան դեբյուտը դերասանուհին ունեցավ 1980 թվականին՝ մարմնավորելով  արքայադուստր Աուրային «Ֆլեշ Գո��դոն»  ֆիլմում: Ամերիկյան ֆիլմերից հայտնի են նաև ռեժիսոր Ջոն Լենդիսի «Օսկար» Էքսցենտրիկ կատակերգությունը՝ Սիլվեսթր Սթալոնեի մասնակցությամբ: Մուտին տասից ավելի անգլալեզու ֆիլմերում է նկարահանվել, բայց նրա կարիերան հիմնականում զարգացել է իտալական կինոյի մատույցներում՝ ավելի քան հարյուր դերերով կինոյում և հեռուստատեսությունում:
39
-
40
-
41
- «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը»  կինոնկարի Երևանյան պրեմիերան:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/culture/text-7445.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Ռուսաստանյան «Ոսկե արծիվ» կինոմրցանակը «լավագույն ֆիլմ» անվանակարգում բաժին է հասել Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը» ֆիլմին, հայտում է Interfax-ը:
3
-
4
-
5
- Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող միստիկական ֆիլմը անցյալ տարի հայտնվել է նաեւ ամերիկյան «Օսկար»-ի «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի նախնական հավակնորդների թվում: Սակայն «Սպիտակ վագրը» նույիսկ նախնական արգելքը չի հաղթահարել:
6
-
7
-
8
- «Ոսկե արծիվ»-ը Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակաբաշխությունն է: 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-103.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Հայաստանում ՀՆԱ-ի աճն այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,2%: Սրանք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներն են: Հաղորդագրության համաձայն, Հայաստանն այդ ցուցանիշով զբաղեցնում է չորրորդ տեղը Թուրքմենստանից հետո, որի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում աճել է 11,1%-ով, Ուզբեկստանինը՝ 8,1% և Տաջիկստանի տնտեսությունն աճել է 7,4%-ով: Հայաստանին հաջորդում են Ղազախստանը (5,6%) և Ռուսաստանը (4,4%): Միջինը հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երեք երկրների դեպքում ներկայացվել են հունվար-հուլիս ամիսների տվյալները: Այսպես, Բելառուսում նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ՀՆԱ-ի 2,8% աճ է գրանցվել, Ադրբեջանում՝ 1,6%: Ղրղզստանում 5% անկում է գրանցվել:Մոլդովայում նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալների համեմատ գրանցվել է 1% աճ, իսկ Ուկրաինայում ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3%:
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-16094.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը.
3
-
4
-
5
- «Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցված ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը լուսանկարել էր, թե ինչպես էին Աբովյան փողոցում ինչ-որ անձինք, որոնք ժամանել էին «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով» երկաթյա կոնստրուկցիաներ էին տեղադրել տալիս նշված հատվածում»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-22473.txt DELETED
@@ -1,14 +0,0 @@
1
-
2
- Հայաստանի պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
3
-
4
-
5
- «Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան, ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:
6
-
7
-
8
- Ամեն դեպքում, նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում շատ հարմար պայմաններով` Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան Ռուսաստանի մյուս առեւտրային գործընկերների համար:
9
-
10
-
11
- Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Իրանի  դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին որեւէ բան չի խանգարում Հայաստանին, որպես իր բարեկամական երկրի, գազը վաճառել հարյուր դոլարով: Ի պատասխան՝ նախարար Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես Հայաստանին երբեք չի առաջարկել միջազգային շուկայի գնից ցածր գնով գազ:
12
-
13
-
14
-  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-22598.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2014 թվականին Հայստանում արտահանման իրական ծավալների աճը կգերազանցի ներմուծման իրական ծավալների աճին: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ապրանքների ու ծառայությունների իրական արտահանման աճը 2014 թվականին կկազմի 11.9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`3-5 %:
3
-
4
-
5
- Ըստ աղբյուրի, համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման, ներքին տնտեսության ակտիվացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման պայմաններում ընթացիկ հաշվի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կմնա 2013 թվականի մակարդակին: Ըստ ԿԲ կանխատեսումների, ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2013 թվականի վերջին կկազմի 8.7 %, ավելի վաղ կանխատեսված` 11.3%-ի փոխարեն: Ընդ որում ապրանքների ու ծառայությունների արտահանման իրական աճը կկազմի 7-9 %, իսկ ապրանքների ու ծառայությունների ներմուծման աճը`0-1 %: Միջնաժամկետ հեռանկարում կարող է կատարել նաև ընթացիկ հաշվի բարելավում, մինչև 5-6 %:
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-2315.txt DELETED
@@ -1,23 +0,0 @@
1
-
2
- Ազգային վիճակախաղը, որը Միացյալ Թագավորությունում անցկացվում է 1994 թվականից, ավելի քան 3000 բրիտանացիների միլիոնատեր է դարձրել: Ընդ որում՝ շահած գումարի մեծ մասը ծախսվել է շքեղ ավտոմեքենաների և անշարժ գույքի վրա, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
3
-
4
-
5
- Եվրոպայի ամենախոշոր  հետազոտական կենտրոններից մեկի տվյալների համաձայն՝ հաջողակների մեծ մասը՝ 82 տոկոսը, գումարն օգտագործել է բնակության վայրը փոխելու համար:  Ընդհանուր առմամբ՝ նոր անշարժ գույքի վրա ծախսվել է 3,3 մլրդ ֆունտ:
6
-
7
-
8
- Բացի այդ, Ազգային վիճակախաղի հաղթողները միանվագ կերպով 3,7 հազար հիպոթեքային վարկ են վճարել իրենց, ընկերների և հարազատների համար:
9
-
10
-
11
- Նորաթուխ միլիոնատերերը չեն մոռացել նաև բնակարանի վերանորոգման մասին: Նրանցից յուրաքանչյուր երրորդի տանը տեղադրվել է ջակուզի տեսակի նոր լոգարան:
12
-
13
-
14
- Ըստ Oxford Economics-ի տվյալների՝ շահողների ընդամենը 19 տոկոսն է շարունակել աշխատանքի գնալ, մյուսները որոշել են իրենց ժամանակը նվիրել ավելի հաճելի զբաղմունքների, օրինակ՝ ճանապարհորդությանը:  Միացյալ Թագավորության սահմաններից դուրս կատարված բազմաթիվ ուղևորությունները  հաջողակ բրիտանացիներին արժեցել են 21 մլն ֆունտ:
15
-
16
-
17
- Յուրաքանչյուր 10-րդ հաջողակ մեծահարուստ անվավոր տուն է ձեռք բերել, որպեսզի ճանապարհորդի ընկերների և ընտանիքի հետ միասին՝ առանց անհանգստանալու օթևանի և սննդի համար: Ընդհանուր առմամբ 463 մլն ֆունտ ծախսելով՝ նրանք ձեռք են բերել մոտ 17 հազար ավտոմեքենա:
18
-
19
-
20
- Ինչպես նշում է կատարված հետազոտության հեղինակ Էնդի Լոգանը, խոշոր շահումները դրական ազդեցություն են ունեցել ոչ միայն շահողների, այլև նրանց մտերիմների վրա. «Յուրաքանչյուր նման շահում ավելի մեծ դրական ազդեցություն է ունենում Միացյալ Թագավորության տնտեսական վիճակի վրա, քան մենք կարծում էինք»,- ասում է Լոգանը:
21
-
22
-
23
- Փորձագետի խոսքերով՝ վիճակախաղի հաղթողներն ավելի քան 900 ձեռնարկություն են բացել՝ լուծելով հազարավոր մարդկանց զբաղվածության խնդիրը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-24557.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Օմբուդսմենն այլընտրանք է փնտրում Քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի սակագնի հաշվարկներին» վերնագրով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
3
-
4
-
5
- «Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը: Ուղևորափոխադրումների գնի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քննարկումների ընթացքում Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վառելիքի և յուղի գների, տրանսպորտային միջոցների լիկվիդացիոն ծախսերի և այլ հաշվարկների վերաբերյալ, սակայն դրանք չեն եղել  ամողջական և հիմնավորված և վերաբերել են միայն ծախսերի առանձին բաղադրիչներին: Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որևէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից:
6
-
7
-
8
- Գտնվելով  Հանձնաժողովի կազմում՝ Պաշտպանի խորհրդականի նպատակն է հետամուտ լինել, որպեսզի քննարկվեն և հաշվի առնվեն սակագնի ձևավորման հնարավոր բոլոր արդյունավետ տարբերակները:
9
-
10
-
11
- Սակայն, քանի որ Պաշտպանի աշխատակազմը չունի մասնագիտական տնտեսական հաշվարկներ անելու համապատասխան ռեսուրսներ, խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Պաշտպանի աշխատակազմին կամ տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ, որոնք հիմնված կլինեն արդեն իսկ հաստատված չափորոշիչների վրա: Լրացուցիչ աջակցության համար կարող եք կապ հաստատել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ ՝զանգահարելով 53-75-51 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասված է պաշտպանի հայտարարության մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-26212.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ առնող «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը փորձ է իրականացրել՝ նույն քանակի ջուրը նույն պայմաններում եռացնելով Երևանում և Վրաստանի Տետրի Ցկարո քաղաքում։ Վրաստնում ջուրը ավելի շուտ է եռացել և ծախսվել է ավելի քիչ գազ: Ինչպես իրավացիորեն նշել է ֆեյսբուքի օգտատերերից մեկը «Հենց նոր այդ տղան, ինչպես ինքն ասաց պրիմիտիվ գործիքներով, ապացուցեց, որ այդ չարաբաստիկ ձեռնարկությունը ՀՀ քր. օր-ի 178հ.3-րդ մասով/առանձնապես խոշոր չափերի խարդախություն/ հոդվածով նախատեսված հանցագործություն է կատարել;
3
-
4
-
5
-  Մանրամասները դիտեք civilnet.am-ի տեսանյութում.
6
-
7
-
8
- )
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-26829.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- «Հրապարակ» թերթը խտացրել է գույները երկրի բանկերի ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման առնչությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի ղեկավարը, Սարգսյանը բանկիրներին ճաշ-հանդիպման է հրավիրել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ դեռ խոսք չկար ռուսաստանցի մի շարք գործարարների և «Ռոսիա» բանկի նկատմամբ պատժամիջոցների մասին:
3
-
4
-
5
- Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը հաղորդել էր, որ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին, որպեսզի քննարկի նրանց հետ Ռուսաստանի դեմ կիրառվող և սպասվող պատժամիջոցների հնարավոր հետևանքները, որոնք իբր կարող են անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:
6
-
7
-
8
- ԱրմԻնֆո-ի աղբյուրը, սակայն, հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ընդհանուր հարցեր, կարծիքներ են փոխանակվել ֆինանսական շուկայում առկա իրավիճակի շուրջ, իսկ «Հրապարակ» մի քանի «սուր թեմա» է ավելացրել: Իրականում թերթը ստույգ չգիտի, թե երբ է տեղի ունեցել հանդիպումը, և ինչի մասին են խոսել բանկիրները Սարգսյանի հետ:
9
-
10
-
11
- Աղբյուրի համաձայն, պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսաստանցի գործարարներից և քաղաքական գործիչներից ոչ մեկը Հայաստանում ակտիվներ չունի: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հետ «Ռոսիա» բանկի կապերը կարող են սահմանափակվել միայն թղթակցային հաշիվների առկայությամբ և ոչ ավելին: «Ռոսիա» բանկը Հայաստանում չունի ոչ մասնաճյուղեր, ոչ ներկայացուցչություններ: Իսկ «Գազպրոմի» և «Գազպրոմ-Արմենիա» դուստր ընկերության միջև դրամական հոսքերը սպասարկվում են ռուսաստանյան այլ բանկի կողմից: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-3006.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Ըստ ԱԺ-ում քննարկվող բյուջեի նախագծի՝ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտին նախատեսվում է հատկացնել 15615.9 մլն դրամ` 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 12467.1 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը կազմում է 3148.8 մլն դրամ կամ 25,2 տոկոս: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես փոխանցեց փոխնախարար Արա Սիմոնյանը, Ազգային ժողով չի եկել վատառողջության պատճառով:
3
-
4
-
5
- Սիմոնյանի ելույթից հետո «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գազի գնի վերաբերյալ հարց ուղղեց, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ նոր տեղեկություն չունի, միայն կարող է ասել, որ բանակցությունները շարունակվում են: Այնուհետև Բագրատյանը կարծիք հայտնեց, թե ատոմակայանի ռեակտորները նորերով փոխարինելու ժամանակն է: Սիմոնյանը վստահեցրեց, թե ամեն տարի հաստատված ծրագրով իրականացվել են միջոցառումներ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
6
-
7
-
8
- «Դա բոլոր հետազոտություններում ամենաառաջնահերթ խնդիրն է, և այդ ուղղությամբ այս պահին մտահոգիչ տենդենցներ չեն արձանագրվել: Որևէ կասկածի հիմք՝ մետաղի հետ կապված չկա»,- ասաց Սիմոնյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-31697.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,11 դրամ 1 ռուբլու դիմաց:   
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-3481.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Պանիր արտադրող 18 ընկերություններում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ ոչ բավարար վիճակն էր: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության եւ որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարատյանը:
3
-
4
-
5
- «17 ընկերությունների նկատմամբ կիրառված  արգելանքը հանված է՝ հիմք ընդունելով նրանց կողմից նախատեսված միջոցառումների անցկացումը»,- ասաց Արարատյանը:
6
-
7
-
8
- Հիշեցնենք, որ պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել էր: «Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբարատոր փորձաքննության արդյուքնում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, մեծ մասամբ՝ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5,5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշատանքներ»,- հայտարարել էր Սննդի անվտանգության վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-37232.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշմամբ` կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մերժվել է: ՏՄՊՊՀ որոշումը մնացել է ուժի մեջ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:
3
-
4
-
5
- Հիշեցնենք, որ նախորդ Ամանորյա տոներին «Վեգա» խանութների ցանցը, գնումներ կատարելիս սպառողներին խոստանում էր մինչև 110 տոկոս զեղչ: Ակնհայտ կեղծիքի համար Հանձնաժողովն ընկերության դեմ վարչական վարույթ էր հարուցել, որի ընթացքում հաստատվել էր, որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:
6
-
7
-
8
- Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: Դատական բոլոր երեք ատյաններում բողոքը մերժվել էր: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե:
9
-
10
-
11
- ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են նաև, որ մինչ օրս Հանձնաժողովը դատական կարգով պարտված որևէ գործ չունի. ՏՄՊՊՀ բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-37664.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը 270 մլն դոլար պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
3
-
4
-
5
- Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Վարկային համաձայնագրին համապատասխան, հայկական կողմը ՌԴ վարկը պետք է օգտագործի ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016 թվականից մինչև 2026 թիվը ներառյալ երկարաձգելու նպատակով ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և ծառայությունների դիմաց վճարման համար, ասել է նախարարը: Հայաստանը վարկը կօգտագործի 2014-2018 թվականներին և պարտավոր է այն մարել 10 տարվա ընթացքում, 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով` հավասար վճարումներ կատարելով յուրաքանչյուր կես տարին մեկ: Վարկի գծով առաջին վճարումը պետք է իրականացվի 2019  թվականի հունվարի 15-ին: ՌԴ վարկը կտրամադրվի ռուբլով:
6
-
7
-
8
- Ավելի վաղ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հաղորդել էր, որ 270 մլն դոլարի վարկից բացի Ռուսաստանը կտրամադրի նաև 30 մլն դոլարի դրամաշնորհ: 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-582.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- iLur.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկան մեջ աղիքային ցուպինկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել և իշխան ձուկը ՌԴ ներկրող «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ին արգելել էր հետագա ներկրումը: iLur.am-ի հետ զրույցում ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Գևորգյանն իր հերթին կասկած էր հայտնել, թե արգելքը միտումնավոր է, և ձուկը իրականում վարակված չի եղել:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն էլ հաստատեց այդ մտահոգությունը: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ըստ Աթոյանի՝ ռուսական կողմը չի ներկայացրել հետազոտության ոչ մի արդյունք և ոչ մի հիմնավորում չունի: Իշխանը նման վիրուսակիր չի կարող լինել, քանի որ նման վիրուսի առկայության դեպքում պարզապես կսատկի:
3
-
4
-
5
- «Ձկան ապրանքատեսակը, դուրս գալով վաճառքի կետ, ունենում է հատուկ փաստաթուղթ, որում հաստատվում է նորմերի պահմանումը: Ռուսաստանի կողմից նման արգելքից հետո լաբորատոր պայմաններում ուսումնասիրել ենք ձկատեսակների որակը և ոչ մի խախտում չենք հայտաբերել: Բանն այն է, որ մենք բավականին կշիռ ունենք ռուսական շուկայում, մեր հիմնական մրցակիցը Թուրքիան ու Նորվեգիան են: Պարզվել ենք նաև, որ ընդունելու և իրացնելու իրավունքներ ունեցող ռուսական ընկերությունները հայկական անվանացանկի տակ իրացնում են այլ երկրների ձկամթերքներ: Ենթադրում ենք, որ այս ամենը մեր մրցակիցների կողմից կազմակերպված սադրանք է՝ ռուսական շուկայից մեզ իսպառ դուրս մղելու նպատակով»,- ասաց ՀԿ-ի տնօրենը:
6
-
7
-
8
- Նրա փոխանցմամբ՝ «Յունիֆիշ», «Ակվատեխավտոմատիկա» , «Դմիտրի» և «Գոս» ՍՊԸ-ների կողմից արտահանվող ձկատեսակների նկատմամբ հայտնաբերված խախտումների իրավացիությունը պետք է պարզվի պետությունների մակարդակով: «Եթե մեզ չհաջողի ապացուցել հայկական կողմի անմեղությունը, ապա կդիմենք միջազգային անկողմնակալ մասնագետների»,- եզրափակեց Արթուր Աթոյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-7420.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի հակառակորդները ստանձնել են Ցյուրիխում՝ Credit Suisse բանկի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
3
-
4
-
5
- Հունվարի 24-ի առավորյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով փշրվել են բանկի պատուհանները: Բարեբախրաբար, զոհեր և տուժածներ չկան, սակայն բանկին մի քանի հազար ֆրանկի վնաս է հասցվել: Նույն օրը պայթել է նաև Glencore International AG ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գլասենբերգի նստավայրի փոստարկղը:
6
-
7
-
8
- Reuters-ի տվյալներով՝ անանուն կազմակերպությունը համացանցում հայտարարություն է տարածել՝ ստաձնելով կատարվածի պատասխանատվությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Credit Suisse-ը և Գլասենբերը տուժել են, քանի որ մասնակցում են Դավոսի համաժողովին:
9
-
10
-
11
- Համաշխարհային տնտեսական ֆորումը պարբերաբար վերածվում է հակագլոբալիստների թիրախի: Այսօր մի շարք բողոքի ցույցեր են իրականացվել նաև բնապահպանների կողմից: Շուրջ 25  ցուցարարներ շղթաներով կապել են  Դավոսում գտնվող Shell բենզալցակայանը՝ բողոքելով ընկերության կողմից իրականացվող նավթի մշակման աշխատանքների դեմ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/economy/text-8393.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- 2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են դառնալ ընկերության բաժանորդներ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից:
3
-
4
-
5
- Փաթեթը ներառում է 15Մեգաբիթ/վրկ ինտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճարը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-52490.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Ա1+-ի փոխանցմամբ, Եվրոպայի խորհուրդը հորդորում է Հայաստանին քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: Կայքը նշում է, որ Հայաստանի վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Զեկույցը մասնավորապես դիտարկում է իրավիճակը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու տեսանկյունից: Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիայի և ունի անկախության պակաս: Կան նաև մտահոգություններ լիազորությունների հստակ բաժանման, հանրային որոշումների կայացման գործընթացում՝ ոչ բավարար թափանցիկության հետ կապված:
3
-
4
-
5
- Շարունակությունն` այստեղ: 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-56847.txt DELETED
@@ -1,98 +0,0 @@
1
-
2
- Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հաշվետվությունը 2-րդ (20-րդ) համագումարում
3
-
4
-
5
- Հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր:
6
-
7
-
8
- Ձեզ եմ ներկայացնում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության վերջին  երեք տարիների կատարած աշխատանքների ամփոփ տարբերակը: Այդ ընթացքում Կոնգրեսի վարչությունը ունեցել է 37 նիստ եւ հանրապետական խորհրդի 12 նիստ, բոլոր նիստերը մշտապես անցել են բաց, ակտիվ քննարկումների ռեժիմով, ժողովրդավարական քննարկումների կանոններին համապատասխան: Նիստերում մշտապես քննարկվել է հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակը, ընդունվել համապատասխան որոշումներ, վարչությունը միշտ հանդես եկել քաղաքական հայտարարություններով:
9
-
10
-
11
-  Վարչությունը մշտապես անդրադարձել է տարածքային կառույցների խնդիրներին, Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքներին, լսելով նրանց ծրագրերն ու հաշվետվությունները, քննարկել է միջկուսակցական եւ միջազգային հարաբերությունների հարցեր, միջազգային կառույցներում մեր գործունեությունը: ՀԱԿ-ի տարածքային կառույցների թիվը այս ընթացքում եղել է 38, որոնք մասնակցել են համապետական կամ տեղական միջոցառումներին, ընտրություններին, հանրաքվեներին և այլ տեղական միջոցառումների: Վերջին 2 ամսվա ընթացքում մեր կառույցներից 33-ը ընտրել է նոր խորհուրդի կազմ եւ խորհրդի նախագահ, 5 կառույց խորհրդի նախագահի ընտրությունները կկատարեն համագումարից հետո: Նշածս բոլոր կառույցները միասին իրենց ժողովներում ընտրել են համագումարի 504 պատվիրակ:  
12
-
13
-
14
- Հայ Ազգային Կոնգրեսը, խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ, երբեք չի հրաժարվել հրապարակային պայքարից եւ հանրային միջոցառումներց:
15
-
16
-
17
- Մասնավորապես՝
18
-
19
-
20
- Մասնակցել ենք “Էլեկտրիկ Երևան” շարժմանը, որը ուղղված էր հոսանքի թանկացման,
21
-
22
-
23
- “100 դրամի” շարժմանը, որը ուղղված էր տրանսպորտի փոխադրավարձի թանկացման դեմ
24
-
25
-
26
- Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ շարժմանը, որի համար բոլոր կառույցներում հավաքվել են հազարավոր ստորագրություններ,
27
-
28
-
29
-  Մասնակցել ենք համայնքների խոշորացման դեմ մեր կողմից կազմակերպված գործընթացին բոլոր այն համայնքներում, որտեղ կատարվել են խոշորացումները:
30
-
31
-
32
- Քառյակով, հետագայում՝ Եռյակով, ամբողջ Հանրապետությունով անց կացրել երթեր, հանրահավաքներ, ժողովներ:
33
-
34
-
35
- Այս ընթացքում թողարկվել եւ բոլոր մարզերում բաժանվել է  Կոնգրեսի 20 թերթոն՝ 100.000-ից ավել տպաքանակով:
36
-
37
-
38
- Ամեն տարի՝ մարտի 1-ին և դեկտեմբերի 10-ին կազմակերպել ենք միջացառումներ, ինչպե նաև Սարյանի պուրակում քաղաքական զբոսանքներ: Մեր շարժման ամենա ծավալուն և ընդգրկուն միջոցառումը այս ժամանակահատվածում եղել է Կոնգրեսի կողմից նախաձեռնած Ոչ-ի քարոզարշավը:
39
-
40
-
41
- ՈՉ-ի հանրաքվեի քարոզարշավին մեր տարածքային կառույցների համախոհները, ակտիվիստները, կուսակցական անդամները, որպես դիտորդներ, վստահված անձիք, հանձնաժողովի անդամներ մասնակցել են շատ ակտիվ և այդ թիվը մոտավորապես կազմում է 5.000 հոգի:
42
-
43
-
44
-    Մեր կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձրել անդամավճարների հավաքագրմանը և դրա միջոցով է, որ լուծել է մեր կուսակցական խնդիրների և տարածքային կառույցների կարիքների որոշակի մասը: Այդ առումով շատ ակտիվ են եղել Արաբկիրը, Կենտրոնը, Աջափնյակը և այլ կառույցներ: Անդամավճարների հավաքագրումը ոչ միայն եղել է ֆինանսական խնդիրների լուծման միջոց, այլ նաեւ կուսակցության անդամներին կուսակցության խնդիրներին անմիջական մասնակիցը դարձնելու հնարավորություն: Այս առումով, շնորհակալություն բոլորին, ովքեր ճիշտ են ընկալել մեր մոտեցումը:
45
-
46
-
47
- Այս երեք տարիների ընթացքում Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքները եղել են ամենաակտիվն ու արգասաբերը: Կոնգրեսի վարչության կողմից ստեղծված թվով 9 հանձնաժողովները, որում ընդգրկված են եղել շուրջ 130 կուսակցականներ և համակիրներ, եղել են աշխատանքային շատ արդյունավետ մարմիններ: Այս հանձնաժողովները մշտապես օրենսդրական և խորհրդատվական աջակցություն են ցույց տվել Կոնգրեսի Ազգային ժողովի խմբակցությանը, ինչպես նաև խմբակցության միջոցով հանդես եկել խորհրդարանական նախաձեռնություններով:
48
-
49
-
50
-    Մեր հանձնաժողովների միջոցով պատրաստվել են տեղեկանքներ եւ նախագծեր Կոնգրեսի վարչության և խորհրդի որոշումների համար, կազմակերպվել են և իրականացվել միջացառումներ, լսումներ, դասընթացներ: Հանձնաժողովների աշխատանքները անց են կացվել 1 շաբաթից մինչև 1 ամիս պարբերականությամբ: Մեր հանձնաժողովները եղել են դեպքերի եւ իրադարձություններին ամենա արագ և օպերատիվ արձագանքող մարմիները: Այդ առումով անգնահատելի է Վահագն Խաչատրյանի կողմից ղեկավարվող տնտեսական հարցերի հանձնաժողովի գործունեությունը, որի կատարած բազմապրոֆիլ, բարձր մասնագիտական որակ ունեցող աշխատանքներով այս հանձնաժողովը մասնագիտական լուրջ աջակցություն է ցուցաբերել մեր խմբակցության աշխատանքների համար: Այս խմբում աշխատել են նաև Զոյա Թադեվոսյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Բագրատ Անդրեասյանը, Լևիկ Խաչատրյանը, Վահագն Գրիգորյանը եւ այլ տնտեսագետներ: Ամեն շաբաթ հանձնաժողովը կայացրել է նիստեր և մշտապես հանդես եկել նոր նախաձեռնություններով: Ամենածավալուն և դժվար աշխատանքները իրականացրել է նաև Ավետիս Ավագյանի կողմից ղեկավարվող տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովը, որը ամենածավալուն և աշխարհագրական առումով ամենաընդգրկուն հանձնաժողովն է եւ ամենաօրյա աշխատանք է իրականացրել: Այս հանձնաժողովում սյուներից է հանդիսանում բոլորիս կողմից շատ հարգված Վահագն Հայոցյանը: Արդյունավետ են աշխատել մեր հանձնաժողովներից նաև կրթության և մշակույթի հանձնաժողովը՝ Արշակ Բանուչյանի ղեկավարությամբ, հանձնաժողովի անդամներ Սամվել Կարաբեկյանի, Տիգրան Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի, Վիկտոր Միրումյանի եւ այլոց մասնակցությամբ: Հանձնաժողովը ներկայացրել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ և նյութեր, տեղեկանքներ Ազգային ժողովի մեր խմբակցության համար: Կարեւոր և ակտիվ աշխատանք են կատարել արտաքին հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Արման Մուսինյանի տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովը, Արեգ Գեւորգյանի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը, Վահան Վարդապետյանի առողջապահության եւ սոցիալական հ��րցերի հանձնաժողովը: Սարգիս Թամազյանի քաղաքացիական խմբերի համակարգող հանձնաժողովը: Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ իրավական հարցերի հանձնաժողովը աշխատել է ամենօրյա ռեժիմով ընտրական գործընթացներում, դրանց բողոքարկման ժամանակ, ինչպես նաեւ Ազգային ժողովի օրենսդիր գործունեության ընթացքում:  
51
-
52
-
53
- Նշածս հանձնաժողովների նախագահները ամեն երկուշաբթի վարչությունում քննարկել են անցած շաբաթվա աշխատանքները եւ պլանավորել հաջորդ շաբաթը:
54
-
55
-
56
- Միջազգային կապերի առումով մեր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքական ուժն է, որը հանդիսանում է Եվրոպական կուսակցությունների լիիրավ անդամ: 2010թ-ից մենք  Եվրոպայի ազատական կուսակցությունների 60 հոգանոց ընտանիքի լիիրավ անդամ ենք, մասնակցել ենք այդ կառույցի բոլոր աշխատանքներին: Մեր պատվիրակությունը միշտ մասնակցել է ԱԼԴԵ-ի համագումարներին և խորհրդի նիստերին: Անցկացրել հայտարարություններ և որոշումներ: ԱԼԴԵ-ի աջակցությամբ ունեցել ենք տասյակ սեմինարներ հարյուրավոր երիտասարդների համար, տպագրել ենք 1500 օրինակով Ազատականության ուղեցույց դասագիրքը, որը ազատականության մասին առաջին դասագիրքն է հայերեն լեզվով: Վիքիպեդիայում կրկին առաջին անգամ բացվել է ազատականության մասին ծավալուն հոդվածներ, էջեր հայերեն լեզվով: Այս կառույցի շնորհիվ մենք գործնական հարաբերություններ ենք ստեղծել Հոլանդական, Գերմանական, Շվեդական, Էստոնական և այլ երկրների ազատական կուսակցությունների հետ, անցկացրել համատեղ միջացառումներ, ունեցել այցելություններ, դրանցից վեջինը Նիդեռլանդական VVD կուսակցության աջակցությամբ Կոնգրեսի նախընտրական ռազմավարության վերաբերյալ եռօրյա քննարկումներն էին Դիլիջանում: Մյուսը մեր երկարամյա գործընկեր FNF ազատության համար գերմանական հիմնադրամն է: Այս հիմնադրամի շնորհիվ 3 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվել է շուրջ 30 սեմինարներ, դասընթացներ, որոնց մասնակցել են 1000-ից ավել մասնակիցներ: Հիմնադրամի միջոցներով արտերկրում միջացառումների և դասընթացների են մասնակցել  մեր երիտասարդական կառույցներից շուրջ 30 հոգի: Այդ գործուղումները, դասընթացները, սեմինարները, համագումարները և հանդիպումները եղել են 17 երկրներում: Այդ ընթացքում նաև ունեցել ենք երկարաժամկետ դասընթացներ, մասնավորապես 10 հոգի մասնակցել են Գումերսբախի ազատական ակադեմիայի դասընթացներին, ինչպես նաև ունեցել ենք դասըթացներ, որոնք պրակտիկայի ձևով անց են կացվել Բունդեսթագում: Հիմնադրամի օգնությամբ տպագրվել են նաև ազատության և ազատականության վերաբերյալ տարբեր գրքեր: Հիմնադրամի հաջողված ակտերից է եղել «Պոտսդամի պրոցես« կոչվող գորընթացը, որին մասնակցել են Հարավային Կովկասի ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ ֆորմատով մենք փորձել ենք նպաստել տարածաշրջանի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև քննարկել Հարավային Կովկասի երկրների ազատական կուսակցությունների հետ ընդանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
57
-
58
-
59
- Համագումարին զեկուցոււմ եմ, որ մեր երիտասարդական կառույցը լիիրավ անդամ է նաև LYMEC (Եվրոպական լիբերալների կուսակցության) և IFLRY (Երիտասարդական լիբերալ ինտերնացիոնալի) միջազգային կառույցներին և այս դեպքում էլ մենք միակ մասնակիցն ենք Հայաստանից: Այս կառույցներին մեր անդամակցությունից մենք ոչ միայն շահել ենք, ծրագրեր ենք իրականացրել: Այդ կառույցներն էլ նաև խոստովանում են, որ մեզանից որոշակի բաներ են սովորել: Օրինակ Հոլանդիայի մեր գործընկերները պատմում էին, որ մեր երիտասարդական կառույցի ՈՉ-ի քարոզի տեսահոլովակները իրենք որպես ուսուցողական նյութ օգտագործում են տարբեր երկրներում, մասնավորապես Հոլլանդիայում, Մակեդոնիայում եւ այլուր, ի ցույց դնելու, թե ինչպես կարելի է կազմակերպել քարոզարշավը այդ երկրներում: Երկար տարիների փորձ ունի նաև մեր համատեղ աշխատանքը NDI (Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդական ինստիտուտ) հետ: Նրանց դասընթացներին մասնակցել են մեր կուսակցության կին եւ երիտասարդ առաջնորդները: Սեմինարները վերաբերվել են հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ նախընտրական գործընթացների, քարոզարշավի կազմակերպման եւ այլ թեմաների:
60
-
61
-
62
- Կոնգրեսի կազմակերպած վերջին 2 միջոցառումները վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացման ազատական մոտեցումներին եւ Ղարաբաղի կարգավորման շուրջ քննարկումներին:
63
-
64
-
65
- Տնտեսական ֆորումը կազմակերպվեց Քաղաքացիական պլատֆորմ հասարակական կազմակերպության հետ միասին՝ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցեցին ԵՄ դեսպանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայ տնտեսագետներ: Տնտեսական ֆորումի երկրորդ ավելի մեծ փուլը տեղի կունենա փետրվար ամսին:
66
-
67
-
68
- Օրերս Կոնգրեսի կազմակերպած հաջորդ միջոցառումը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտությանը եւ “Անջատում հանուն փրկության” սկզբունքին, որը ներկայացրեց ֆրանսիացի միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանը:
69
-
70
-
71
- Ես ուզում եմ անպայման նշել նաև Իլուր կայքի աշխատակիցների դժվար, բայց արդյունավետ աշխատանքը և կարծում եմ այս համագումարից հետո Իլուրի աշխատանքային պայմանները կլինեն ավելի բարվոք:
72
-
73
-
74
- Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր օբյեկտիվ, անկաշառ կերպով աջակցել եւ լուսաբանել են մեր կուսակցությանը վերաբերող բոլոր աշխատանքները, միջոցառումները, նախաձեռնությունները:
75
-
76
-
77
- Թարմացվել է նաեւ կուսակցության պաշտոնական anc.am կայքը, որտեղ ամենօրյա ռեժիմով դրվում են կուսակցական կյանքին առնչվող որոշումները, խմբակցության կատարած աշխատանքները եւ անհրաժեշտ այլ տեղեկատվություն, միաժամանակ կայքում արխիվացվել են ՀՀՇ-ի, Առաջին նախագահի եւ 2008-ի շարժման կայքէջերը:
78
-
79
-
80
-     Անպայման ուզում եմ, որ համագումարում հնչեն մեր կուսակցական այն լիդերների անունները, որոնք հաճախ դժվարին պայմաններում, բայց մշտապես իրենց կառույցները պահել են լավ մարզավիճակում: Նրանք են Հարություն Ոռուտյանը, Աշոտ Մանուկյանը, Արամ Բարեղամյանը, Լիդա Մելիքյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շալիկո Զորյանը, Սեդրակ Հովհաննիսյանը, Գագիկ Վահրադյանը, Մուրադ Գրոիգորյանը, Գագիկ Վահրադյանը եւ բոլոր մեր կառույցների ղեկավարները:
81
-
82
-
83
- Հատուկ վերաբերմունք եմ խնդրում ձեզանից մեր ամենաշխատող եւ ամենա անցուցադիր վարչության գործադիր քարտուղարի՝ Սամվել Աբրահամյանի համար, ինչպես նաեւ Ազգային Ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցության աշխատակազմին:
84
-
85
-
86
- Մեր համագումարում պարտադիր պետք է հնչի կուսակցության վարչության անդամ, 15 տարի տարագրության մեջ գտնվող, մեր սիրելի գործընկեր Վանո Սիրադեղյանի անունը:
87
-
88
-
89
- Տեղյակ եմ պահում համագումարին, որ այստեղ են նաև Մարտի 1 զոհերի և բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ուզում եմ մեր շնորհակալությունը և զորակցությունը հայտնել նրանց:
90
-
91
-
92
- Ուզում եմ նաև շնորհակալությունը հայտնել մեր քաղաքական գործընկերոջը՝ Հայաստանի Ժողովրդական Կուսակցությանը, նրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանին համագումարի աշխատանքներին մասնակցելու եւ մեր համտեղ, երկարատեւ, արդյունավետ գործունեության համար եւ վստահություն հայտնել, որ մեր համագործակցությունը կշարունակվի երկարատեւ տարիներ եւ կտա բարի բերք:
93
-
94
-
95
- Ամփոփելով՝ մեր կուսակցությունը պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է իր ամբողջ ներուժով երկրում վերականգնել Սահմանադրական կարգը եւ իր վրա վերցնել Հայաստանի կառավարման եւ հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: Շնորհակալութուն եմ հայտնում բոլորիդ՝ համատեղ արդյունավետ, հետեւողական աշխատանքի համար: Մաղթում եմ բոլորիս ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երազած հաղթանակների:  
96
-
97
-
98
- Շնորհակալություն ուշադրության համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-57626.txt DELETED
@@ -1,11 +0,0 @@
1
-
2
- Այսօր հրապարակվել է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 
3
-
4
-
5
- Համամասնական ցուցակում տեղ զբաղեցրած առաջին 10 թեկնածուներն են.1. Գագիկ Ծառուկյան
6
-
7
-
8
- 2. Իշխան Զաքարյան 3. Նաիրա Զոհրաբյան 4. ՎարդաՆ Բոստանջյան 5. Միքայել Մելքումյան 6. Արարատ Զուրաբյան
9
-
10
-
11
- 7. Տիգրան Ուրիխանյան 8. Իվետա Տոնոյան 9. Արգամ Աբրահամյան 10. Վարդևան Գրիգորյան ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ համամասնական ցուցակում կլինի 187 մարդ, որից 140–ն ընդգրկված են նաև ռեյտինգային ընտրացուցակներում:  Ավելի վաղ համամասնական ցուցակները հրապարակել են նաև ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը եւ այլ ուժեր: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-58124.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Այսօր՝ այս գումարման ԱԺ վերջին ճեպազրույցի ժամանակ, Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «մեր խորհրդարանը աշխարհում իր նմանը չունի», քանի որ վերջին քառօրյայի ժամանակ՝ 3 օրում 46 հարց քննարկեց, եւ քվեարկեց 60 օրենքի համար:
3
-
4
-
5
- «Այսինքն, մերոնք էնքան հանճարեղ են, էնքան կարդացած ու օրենսդիր են, որ 46 օրենք են մատուցում այս երկրին: Առաջին օրը՝ 20, երկրորդ օրը՝ 11, երրորդ օրը՝ 29 քվեարկություն, չորրորդ օրն էլ արդեն տեսան, որ էլ բան չկա անելու: Այսինքն՝ միջինը 1 քվեարկություն՝ 1-2 րոպեի ընթացքում: Սա գնահատական է, սա է  մեր ԱԺ-ի որակը, եւ այդ որակի շարունականությունն այն է, որ այս որակն ապահովող կոճակները այս օրերին փող են բաժանում, անձնագրեր են վերցնում, ժողովրդին են վախեցնում, որ նորից գան այս որակն ապահովեն: 60 կոճակ այսօր քվեարկվում է ժողովրդի մոտ, հայտ է ներկայացրել, որ հաջորդ խորհրդարանում նորից այս որակը բերի: Սա լացելու բան է, մենք սրա դեմը պիտի առնենք»,- հայտարարեց Մանուկյանը: Վերջինն առաջարկեց հարցնել կողմ քվեարկածների 90 տոկոսին՝ գիտե՞ն, թե ինչ օրենքների են կողմ քվեարկել: «Ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ է քվեարկել, մինչդեռ դրա մեջ կարող էին լինել մարդկանց համար ճակատագրական օրենքներ»,- հայտարարեց Մանուկյանը:  
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-58660.txt DELETED
@@ -1,26 +0,0 @@
1
-
2
- Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նախընտրական քարոզչություն իրականացրեց Աջափնյակում: Թիվ երկու ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշիքնի ռեյտիգային թեկնածուների մասնակցությամբ տեղի ունեցավ երթ, որի ժամանակ, երթի մասնակիցները, այդ թվում՝ թեկնածուները, քաղաքացիներին բաժանում էին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրը:
3
-
4
-
5
- Երթի ընթացքում iLur.am-ի հետ զրույցում թեկնածուներից Միքայել Մարտիրոսյանն ասաց, միջոցառումն ավելի շատ նպատակ ունի ներկայացնել խաղաղության ծրագիրը:
6
-
7
-
8
- «Մենք անհատական քարոզարշավ չենք տանում և հանդես ենք գալիս խմբով, քարոզում ենք միասնական գաղափար»,- ասաց Միքայել Մարտիրոսյանը:  
9
-
10
-
11
- Մենք զրուցեցինք նաև թեկնածուներից Լիա Դալլաքյանի հետ, որը մեջբերեց  Սահմանադրության 2-րդ հոդվածը, որը նշում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
12
-
13
-
14
- «Ժողովրդի իշխանության յուրացումը որևէ անհատի կամ կազմակերպության կողմից համարվում է հանցագործություն: Ժամանակն է, որ մենք մեր խաղաղության հաշտության ծրագրով պայքարենք այդ ավազակապետության, այդ հանցագործների կլանի դեմ: Յուրաքանչյուրին կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրություներին և կատարել ձեր սահմանադրիրավական պարտքը»,- ասաց Լիա Դալլաքյանը:
15
-
16
-
17
- Մանրամասները՝ տեսանյութերում
18
-
19
-
20
- Լիլիթ Թադևոսյան 
21
-
22
-
23
-  
24
-
25
-
26
-
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-60337.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Զաքարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Արտակ Դավթյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-60512.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ՝ մայիսի 30-ին, ժամը 11-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
3
-
4
-
5
- Նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին, Քննչական կոմիտեի մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-60888.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը «խստորեն դատապարտում է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները»:
3
-
4
-
5
- «Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- հայտարարել է Նալբանդյանը: 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-64327.txt DELETED
@@ -1,23 +0,0 @@
1
-
2
- Հոկտեմբերի 13-ին ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո հայկական մամուլով պարբերաբար հնչում են կարծիքներ համաձայնագրի կնքման հնարավոր հետաձգման վերաբերյալ։
3
-
4
-
5
- Թարգմանություն
6
-
7
-
8
- Այս տեսակետները արծարծողների մեծամասնությունը որպես փաստարկ է բերում համաձայնագրի տեքստի թարգմանության հետ կապված տեխնիկական խնդիրները։ Այսպես, օրինակ, ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հոկտեմբերի 19-ին ասել էր, որ Եվրամիության անդամ պետություններ կան, որոնք դեռևս չեն հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը։
9
-
10
-
11
- Սակայն, շուտով տարածվեցին տեղեկություններ, որ խնդիրը իռլանդերեն տեքստի բացակայությունն է։ Իսկապես, ԵՄ օրենսդրական փաստաթղթերի կայքում՝ http://eur-lex.europa.eu հրապարակված են ԵՄ բոլոր լեզուներով համաձայնագրի տեքստի թարգամանությունները՝ բացի իռլանդերենից։ Իռլանդերեն տեքստի բացակայությունը հերթական անգամ տեղի տվեց ենթադրությունների, որ սա տեխնիկական խնդիր է և կարող է խոչընդոտել համաձայնագրի հաստատումը։ Հոկտեմբերի 30-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը այս հարցը բարձրացրել էր անգամ Հայաստանում Ֆրանսիայի նորանշնակ դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Լակոտի հետ հարցազրույցի ընթացքում։ Հերթական անգամ իռլանդերեն թարգմանության բացակայությունը ներկայացվել էր որպես տեխնիկական խնդիր։
12
-
13
-
14
- Իռլանդերեն
15
-
16
-
17
- Խնդիրը, թերևս, Իռլանդիայի Հանրապետությունում երկու պաշտոնական լեզվի կիրառումն է՝ իռլանդերենը (իռլանդական գաելերեն) և անգլերենը, ընդ որում՝ անգլերենը այս երկու լեզուներից ամենաշատ կիրառում ունեցողն է։ Իռլանդիայի բնակչության ընդամենը 30%-ն է խոսում իռլանդերեն, և ընդամենը 5%-ն է այն կիրառում որպես իր առաջնային լեզու։ Ավելին՝ թեև Իռլանդիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է 1973թ․, սակայն մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը իռլանդերենը չի համարվել ԵՄ կառույցների աշխատանքային լեզու: Թեև 2007թ․ հունվարի 1-ին այն դարձել է պաշտոնական լեզու, սակայն մինչև 2021թ․ կիրառվելու է որոշակի վերապահումներով, այն է՝ ոչ բոլոր պաշտոնական փաստաթղթերն են թարգմանվելու իռլանդերեն։ Ընդ որում, tert.am-ը անգամ պարզաբանում էր ստացել Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից, որտեղից հայտնել էին, որ «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»։
18
-
19
-
20
- Ավելին՝ Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ասոցացման համաձայնագրերը ևս չեն թարգմանվել իռլանդերեն։ Հետևաբար՝ Իռլանդերեն տեքստի բացակայությունը չի խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայանագրի ստորագրմանը։ Իսկ, ինչպես նշեցինք, ԵՄ մյուս բոլոր պաշտոնական 27 լեզուներով համաձայնագիրը թարգմանված է:
21
-
22
-
23
- «Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-67842.txt DELETED
@@ -1,2 +0,0 @@
1
-
2
- Քաղաքացիական անհնազանդության համակարգողների ձերբակալությունից հետո այսօր ցուցարարների թիվն ակնհայտորեն բազմապատկվել է։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները եւ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է անցկացնել հանրահավաքը։ Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկել։ Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվել է, թե քանի քաղաքացի է ազատազրկվել: «Ապրիլի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 232 քաղաքացի», - ասել է ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-67850.txt DELETED
@@ -1,14 +0,0 @@
1
-
2
- «Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնությամբ ու մարտի մեկով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը», - երեկ Փաշինյան-Սարգսյան բանակցություններից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
3
-
4
-
5
- Աշխարհահռչակ երաժիշտը դիմել է Հայաստանի Խորհրդարանին՝ կոչ անելով «ճիշտ որոշում կայացնել և անհապաղ զրկել Սարգսյանին իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և մարդկանց էլ չդրդեն դրան»:
6
-
7
-
8
- Ավելի ուշ Թանկյանը նաև տարածել է «Ազատության» ուղիղ հեռարձակումը, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները ցրում բողոքի ակցիան:
9
-
10
-
11
- «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին, շարժման մյուս առաջնորդներին ու ցուցարարներին: Ամոթ ձեզ», - գրել է նա:
12
-
13
-
14
- Տեղեկացնում է «Ազատությունը»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-68046.txt DELETED
@@ -1,17 +0,0 @@
1
-
2
- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
3
-
4
-
5
- Ուղերձում ասված է.
6
-
7
-
8
- «Մեծարգո՛ պարոն Փաշինյան,
9
-
10
-
11
- Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
12
-
13
-
14
- Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
15
-
16
-
17
- Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/politics/text-69062.txt DELETED
@@ -1,110 +0,0 @@
1
-
2
- Նկատի ունենալով ներկայիս իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ ծավալված խրախուսելի գործունեության այժմեականությունը՝ Իլուրը նպատակահարմար է համարում վերահրատարակել Լևոն Տեր-Պետրոսյանի` 2010 թվականի հոկտեմբերի 15-ի՝ այդ թեմային նվիրված ընդարձակ ելույթը, որը կարող է ուղենիշ հանդիսանալ կոռուպցիայի դեմ հայտարարված ընթացիկ պայքարում: Հասարակությունն ակնկալում է, որ այդ պայքարը չի սահմանափակվի վաչոների, սաշիկների ու մանվելների հանցագործությունների բացահայտումով, այլ կավարտվի քսանամյա կոռուպցիոն համակարգի բոլոր պարագլուխներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու արարով: Ելույթը հրատարակվում է նյութին չվերաբերող որոշ հատվածների կրճատումներով:
3
-
4
-
5
-  
6
-
7
-
8
- Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում անմիջապես կատարել հետեւյալ հստակեցումը։ Շատերը կոռուպցիան հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երեւույթին, որն այս կամ այն չափով հատուկ է բոլոր, այդ թվում ամենազարգացած ու օրինապաշտ երկրներին։ Գրեթե ամեն օր եւ ամենուրեք հայտնվում են անպարկեշտ պաշտոնյաներ, որոնք ընչաքաղցությունից դրդված չարաշահում են իրենց իշխանությունը։ Յուրաքանչյուր պետության իրավա-բարոյական սկզբունքների հաստատությունից ու հասարակությունների  հասունությունից է կախված, թե նրանք ինչպես են պայքարում այդ անհանդուրժելի երեւույթի դեմ։ Սակայն կաշառակերությունը, քանի այն կրում է մասնակի բնույթ եւ սահմանափակվում միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը։ Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն եւ համակարգավորված հասկացություն է։ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք հենց այս տիպի չարիքի հետ, որի էությունը ես բացահայտել եմ 2007 թվականից հետո ունեցած իմ բազմաթիվ ելույթներում։ Չխորշելով կրկնությունից, հարկ եմ համարում մեկ անգամ եւս ամփոփ կերպով ներկայացնել խնդրո առարկային վերաբերող նախկինում արտահայտած իմ տեսակետները, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն փոխվել, այլեւ ամրապնդվել են նորանոր փաստերով ու փաստարկներով։ Նախապես զգուշացնեմ, որ իմ նպատակը ոչ թե կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մատուցումն է, այլ երեւույթի ընդհանրացված գնահատումն ու նրա աներեւակայելի ընդգրկման վերհանումը։ Մի խոսքով, ելույթս ոչ այնքան փաստագրական կամ տնտեսագիտական, որքան քաղաքական բնույթ է կրում։
9
-
10
-
11
- Հայաստանի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ, քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով։
12
-
13
-
14
- Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։
15
-
16
-
17
- Ավազակապետական հորջորջված այդ համակարգը կամ քրեական բուրգը, որը ձեւավորվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, գոյատեւում ու ծաղկում է իշխանության բացառիկ գերկենտրոնացման եւ պետական-քաղաքական հակակշիռների լիակատար վերացման շնորհիվ, ինչի հետեւանքով օրենսդիր ու դատական մարմինները, գրպանային կուսակցությունները, նոմենկլատուրային մտավորականությունը եւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցները դարձել են գործադիր իշխանության կցորդն ու հուսալի հենարանը, այլ կերպ ասած, հանցակիցը։ Հակակշիռների առկայության եւ ազատ մամուլի գոյության պայմաններում այսպիսի ընդգրկման կոռուպցիա հնարավոր չէր կարող լինել։
18
-
19
-
20
- Սովորաբար կոռուպցիայի ամենացցուն արտահայտությունն է համարվում, այսպես կոչված, ստվերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից։ Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա։ Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից։ Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար։ Այս փաստը ձեզ վերացական կարող է թվալ։ Ուստի պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, թերեւս հարկ է այն ավելի շոշափելի դարձնել։ Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Այսինքն՝ միջին աշխատավարձը 283 դոլարի փոխարեն պիտի կազմեր 566 դոլար, 50 հազար դրամ ստացողը պիտի ստանար 100 հազար, 100 հազար ստացողը՝ 200 հազար, իսկ 200 հազար ստացողը՝ 400 հազար։ Ավելի կոնկրետ՝ ձեզանից յուրաքանչյուրից ամեն ամիս գողանում են մեկ աշխատավարձ կամ մեկ թոշակ։
21
-
22
-
23
- Սա էլ դեռ ամենը չէ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ հինգ-վեց միլիարդանոց իրական բյուջեի գոյացման պարագայում, աշխատավարձերից ու թոշակներից բացի, կրկնակի ավելի պիտի լիներ նաեւ բյուջետային բոլոր ոլորտների, այդ թվում, աղետի գոտու վերականգնման, բանակի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ֆինանսավորումը։ Իսկ թե ինչպես է մսխվում անգամ պաշտոնապես հայտարարված բյուջեն, ապա դա էլ ուրիշ խոսակցության առարկա է։ Մի խոսքով, եթե ազգային հարստության կեսից ավելին չգողացվեր, ապա մենք արդեն իսկ պիտի ապրեինք, թեեւ ցանկալիից դեռեւս շատ հեռու, բայց որակապես այլ երկրում, որի բնակչությունը գոնե ստիպված չլիներ զանգվածաբար բռնելու գաղթի ճամփան։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ ծավալի թալան է տիրում մեր երկրում, ինչի՛ պատճառով է թշվառության մատնված բնակչության մեծամասնությունը եւ ինչո՛ւ է արտագաղթը հասել նման աղետալի չափերի։ Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը ողբերգություն է։ Ես, սակայն, ավելի լավատես եմ ու վստահ, որ մեր ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու չարիքը եւ թոթափելու ավազակապետության լուծը։
24
-
25
-
26
- Կոռուպցիայով վարակված է Հայաստանի իշխանության ողջ վերնախավը՝ սկսած վարչախմբի պարագլուխներից, ավարտած նախարարներով, մարզպետներով, գեներալներով, դատավորներով, դատախազներով, քաղաքապետներով եւ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնությամբ։ Չկա մի բարձրագույն պետական պաշտոնյա, որը, թեկուզ զոքանչի անունով, սեփական բիզնես չունենա կամ իր պաշտոնավարության ընթացքում հսկայական հարստություն դիզած չլինի։ Չկա նաեւ ամսական թեկուզ 500 դոլարի եկամուտ բերող բիզնես, որից իշխանության որեւէ ներկայացուցիչ հասույթ չստանա։ Թեեւ կոռուպցիան մեծ կամ փոքր չափով առկա է բոլոր պետական հաստատություններում, սակայն ցավալի է նշել, որ այն լայնորեն թափանցել է նույնիսկ դպրոցական կրթության բնագավառ, ինչը կործանարար ազդեցություն կարող է գործել սերունդների դաստիարակության վրա։ Իսկ օտարալեզու դպրոցների բացման պարագան, անկասկած, շատ ավելի կխորացնի այդ բնագավառում կոռուպցիոն երեւույթների դրսեւորման միտումները։
27
-
28
-
29
- Պետականորեն ուղղորդվող ու կարգավորվող համատարած կոռուպցիան իրականացվում է հստակ մշակված մեխանիզմների միջոցով։ Դրանք են.
30
-
31
-
32
- — տնտեսության, մանավանդ, ներմուծման բնագավառի գրեթե լիակատար մենաշնորհացումը,
33
-
34
-
35
- — շուկայականից անհամեմատ ցածր գներով պետական ունեցվածքի վաճառքը,
36
-
37
-
38
- — կեղծ աճուրդների ու տենդերների անցկացումը,
39
-
40
-
41
- — ազգային տարադրամի արհեստական արժեւորումը,
42
-
43
-
44
- — պետական պահուստի մսխումը դրամի կայունությունը պահպանելու նպատակով,
45
-
46
-
47
- — ներմուծվող մենաշնորհային ապրանքների նվազեցված ծավալների արձանագրումը,
48
-
49
-
50
- — վիճակագրական սիստեմատիկ մանիպուլյացիաները,
51
-
52
-
53
- — հարկային ու մաքսային չգրված արտոնությունների շնորհումը,
54
-
55
-
56
- — ներմուծման բնագավառում քվոտաների բաշխումը,
57
-
58
-
59
- — պետական ապարատի նպատակաուղղված ուռճացումը,
60
-
61
-
62
- — խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտից դուրս թողնելու սահմանված կարգը եւ հարկային բեռի բարդումը մանր ու միջին ձեռնարկատերերի վրա,
63
-
64
-
65
- — պետական գերատեսչություններում զանազան կասկածելի հիմնադրամների ստեղծումը եւ արտաբյուջետային հաշիվների բացումը,
66
-
67
-
68
- — լայն սպառման ապրանքների գների չհիմնավորված թանկացումը,
69
-
70
-
71
- — համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների եւ քրեական տարրերի հետ,
72
-
73
-
74
- — օֆշորային գոտիներում իրականացվող մութ գործարքները,
75
-
76
-
77
- — սեփականության եւ ձեռնարկատիրական գործունեության ձեւակերպումը ազգականների անունով,
78
-
79
-
80
- — վերջապես, ապօրինի հարկային վարչարարությունը, եկամտաբեր պաշտոնների առքուվաճառքը, փողերի լվացումը, սովորական կաշառքը, եւ այլն։
81
-
82
-
83
- Բնականաբար, այս ամենը որպես ծանրագույն բեռ նստում է հասարակ ժողովրդի ուսերին, որովհետեւ կոռուպցիան սնուցման այլ աղբյուր չունի։ Ինչ որ գողացվում է, վերջին հաշվով գողացվում է ժողովրդի գրպանից։ Դրա հետեւանքով սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում ու ճարահատյալ բռնում գաղթի ճամփան։
84
-
85
-
86
- Ավազակաբարո վարչախմբի գոյության իմաստն ու հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին ապօրինաբար տիրող մարդկանց սահմանափակ շրջանակի բարօրության կամ ցոփության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման ու կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով կամ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին ուղղված հոխորտանքներով։ Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ ասվածը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական նպատակների իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են հոխորտում թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ որքան շատ են խոսում պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։ Հայրենասիրությունը կամ թուրքատյացությունն, այսպիսով, մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի։ Ռեժիմի հասկացողությամբ՝ եթե հայրենասեր ու թուրքատյաց, այսինքն գող ու ավազակ չես, ուրեմն դավաճան կամ առնվազն հինգերորդ շարասյուն ես, ինչպես վերջերս հայտարարել է Սերժ Սարգսյանը (28.05.2010), առանց, սակայն, հասկանալու այդ արտահայտության իմաստը։ Իսկ թե ինչ արժե գողի ու ավազակի հայրենասիրությունը, հայտնի է բոլորին։ Բազմիցս է ասվել՝ եթե մեր հայրենասեր, այսինքն թուրքատյաց իշխանավորները գոնե իրենց հափշտակած հարստության մի չնչին մասը ներդնեին Արցախում, ապա այն չէր դատարկվի եւ նրա ճակատագիրն այսքան անորոշ չէր լինի։
87
-
88
-
89
- Ըստ մոսկովյան մամուլի հայտնի հրապարակումների, որոնք լայն արձագանք են գտել նաեւ միջազգային ասպարեզում, Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը եւ Սուրեն Խաչատրյանը։ Թե որքան հավաստի են նշված հրապարակումներում հիշյալ անձանց կարողություններին վերաբերող տվյալները, կարող է ապացուցել միայն դատարանը։ Բայց քանի որ վերջիններս զրպարտության հայցով դատարան չեն դիմում, մենք հիմք չունենք չհավատալու այդ տվյալներին։ Եթե մտածենք, թե նրանք դատարան դիմելու հակում կամ սովորություն չունեն, այդպես չէ։ Շատ ավելի չնչին մի առիթով Քոչարյանը դատական քաշքշուկ սկսեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ, իսկ Տիգրան Սարգսյանը երեք անգամ դատ բացեց Հրանտ Բագրատյանի դեմ։ Տղամարդ եք, դե դատի տվեք նաեւ մոսկովյան թերթերին։ Թե՞ ձեր ուժը միայն տանն է պատում։
90
-
91
-
92
- Մոսկովյան մամուլի հիշատակված հրապարակումներում Հայաստանի ամենամեծ կոռուպցիոներների շարքում թվարկված են նաեւ հայտնի գործարարների կամ օլիգարխների անունները։ Բայց սա բոլորովին այլ կատեգորիա է։ Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրեք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ։
93
-
94
-
95
- Կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ, ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։ Ավազակախմբի առջեւ կանգնած էր ոչ միայն իշխանությ��ւնը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն։ Խուսափում եմ օգտագործել «ժողովրդին ծառայելու» տափակ արտահայտությունը, որովհետեւ երբեք չեմ հավատացել իրենց «ժողովրդի ծառա» հորջորջող մարդկանց, բացի «խալխի նոքար» Սայաթ-Նովայից։
96
-
97
-
98
- Գրեթե օր չի անցնում, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոմիությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները չնշեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ Արտաքին աղբյուրներից ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում Հայաստանի օրենսդրության բարելավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մշակման նպատակով։ Բայց դրանք ոչ միայն որեւէ արդյունք չեն տալիս, այլեւ որքան օրենքները բարելավվում եւ հակակոռուպցիոն մեխանիզմները կատարելագործվում են, կոռուպցիան այնքան ավելի տարածվում ու խորանում է։ Նույնն է, ի դեպ, ընտրությունների պարագայում։ 1998-ից ի վեր Ընտրական օրենսգիրքը մի քանի անգամ փոփոխվել ու բարելավվել է, բայց յուրաքանչյուր բարելավումից հետո ավելի այլանդակ ընտրություններ են տեղի ունեցել։ Հիմա էլ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու բարելավումների մի նոր փաթեթ է քննարկվում։ Պատրաստվեք, ուրեմն, ավելի խայտառակ մի ընտրության։ Մեր օտար բարեկամները համառորեն չեն ուզում ընկալել, որ խնդիրը ոչ թե օրենքների անկատարությունն է, այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունը։ Անգամ մեր անկատար համարվող օրենքները միանգամայն բավարար են թե՛ արդար ընտրություններ անցկացնելու, թե՛ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։ Որքան էլ դրանք կատարելագործեք, միեւնույն է, Հայաստանի ազնվաբարո իշխանությունները երբեք արդար ընտրություններ չեն անցկացնելու եւ չեն դադարելու թալանել երկիրը։ Ժամանակն է, որ Արեւմուտքը գիտակցի այս պարզ իրողությունը եւ մեր երկրի հանդեպ վարած իր քաղաքականությունը կառուցի դրա հիման վրա։ Նրա կողմից մինչ այժմ դրսեւորված հանդուրժողականությունն այս հարցում եւ տարօրինակ գուրգուրանքը Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ, որ բացատրվում է քաղաքական նկատառումներով, վերածվում է հանցագործության հայ ժողովրդի հանդեպ, ինչն արդարացում չունի։
99
-
100
-
101
- Հայաստանի իշխանություններից կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված որեւէ ռեալ քայլ սպասելն անիմաստ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերափոխել երկրի ողջ տնտեսական եւ քաղաքական համակարգը, ինչն ��մենեւին նրանց ձեռնտու չէ։ Այս միտքը հրաշալի կերպով ձեւակերպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի վաղամեռիկ տնօրեն Ամալյա Կոստանյանը. «Արմատացած ու համատարած կոռուպցիան,– գրում է նա,– հնարավոր չէ հաղթահարել՝ չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների եւ մարդու այլ հիմնարար ազատությունները եւ չխրախուսելով ազատ մամուլը»։
102
-
103
-
104
- Հետեւաբար, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենեւին մտադիր չեն պայքարել իրենց սնուցման ու ճոխացման աղբյուրը հանդիսացող չարիքի դեմ, իսկ միջազգային հանրությունն էլ առայժմ անտարբեր է այս հարցում, մնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն իր ձեռքը վերցնի հասարակությունը։ Այդ գործում կարեւոր դեր է վերապահված հասարակական կազմակերպություններին եւ անկախ մամուլին, որոնք արդեն իսկ հսկայական աշխատանք են կատարել կաշառակերության, դրամաշորթության, տնտեսական զեղծարարությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման հազարավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, ապա նա, ձեւավորման օրվանից, իր հիմնական խնդիրներից մեկն է համարել իշխանությունների հանցավոր տնտեսական գործունեության եւ երկրի կազմակերպված թալանի անխնա մերկացումը։ Տարակույս չունենաք, որ մենք ամեն ինչ անելու ենք այդ գործը մինչեւ վերջ հասցնելու համար։ Մասնավորապես, Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը առաջիկայում հանդես կգա մի ընդարձակ զեկույցով՝ նվիրված Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի էության համապարփակ մասնագիտական քննությանը եւ նրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների ու մեխանիզմների մշակմանը։ Մամուլի բացահայտումներն ու ընդդիմության մերկացումները հզորագույն զենք են կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում։ Հայաստանի իշխանությունները, որքան էլ ինքնավստահ ձեւանան, սարսափում են դրանից, այլապես այդքան ջանք չէին գործադրի տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար։
105
-
106
-
107
- Այսօրվանից եւեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեությ��ն օրինական դաշտ։
108
-
109
-
110
- Կոռուպցիան, օրենքի բացակայությունը եւ հակազգային արտաքին քաղաքականությունը չարիքների այն եռամիասնությունն է, որը Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին։ Եթե առաջիկայում վիճակը չփոխվի, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեր երկիրը դատապարտված է անխուսափելի կործանման, որի պատասխանատվությունը կրելու են ոչ միայն հանցագործ իշխանությունները, այլեւ կեղծ-ընդդիմադիրները, անտարբերները, իրենց քվեները 5000-ական դրամով վաճառողները եւ ժողովրդի պայքարի ոգին կոտրող ամեն տեսակի նվնվացողներն ու փնթփնթացողները։ Ես ամենեւին չեմ թանձրացնում գույները. իրականությունը, դժբախտաբար, շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը։ Ուստի վերահաս աղետը կանխելու միակ հույսը ազգի նվիրյալներն են, որոնց առաջին շարասյունը կազմում եք դուք՝ այս հանրահավաքի մասնակիցներդ, ում վճռականությանն ու մինչեւ վերջ գնալու պատրաստակամությանը չեմ կասկածում։ Չհավատաք փարիսեցիներին, քաղքենիներին ու պատեհապաշտներին. այս երկրում, բացի ձեզանից եւ որոշ հասարակական կազմակերպություններից ու լրագրողներից, բռնատիրության դեմ ուրիշ պայքարող չկա։ Ձեր համառությունը մի գեղեցիկ օր ոտքի է հանելու նաեւ անտարբերներին ու հոգնածներին, ինչը դառնալու է ռեժիմի վերջը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-42060.txt DELETED
@@ -1,14 +0,0 @@
1
-
2
- Երեկ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն էր:
3
-
4
-
5
- Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար):
6
-
7
-
8
- Սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.): Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո):  1914թ. Թամանյանն ընտրվել է  Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): Դեռևս 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության հրավերով Երևան ժամանած Ալ.Թամանյանը, 1921թվականին փետրվարյան խռովություններից հետո, տեղափոխվել էր Պարսկաստան: 1923թ. ապրիլին Թամանյանը Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով վերադառնում է Հայաստան: Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Լուկաշինին մայիսի 23-ին ներկայացված զեկուցագրից երևում է, որ վերջինիս հանձնարարությամբ Թամանյանն ուսումնասիրել է ճարտարապետական, շինարարական գործի իրավիճակը երկրում: 1923թ.հունիսի 9-ին Ժողկոմխորհը որոշում է «Ժողկոմների խորհրդին կից Գերագույն տեխնիկական բաժին կազմակերպել»՝ հիմք ընդունելով սույն զեկուցագիրը: Փաստաթղթում նշվում են խորհրդի վրա դրվելիք պատասխանատվությունները: 1923թ. դեկտեմբերի 30-ին Ալեքսանդր Թամանյանը նշանակվում է հնությունների պահպանության կոմիտեի նախագահ, իսկ Թորոս Թորամանյանը, Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, Մարտիրոս Սարյանը և Աշխարհաբեկ Լոռի Մելիք-Քալանթարը՝ նույն կոմիտեի անդամ: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:  1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը և այլն:  Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը:
9
-
10
-
11
- Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում:
12
-
13
-
14
- Թամանյանը, ըստ էության, այնպիսի գլխավոր հատակագիծ էր մշակել, որի հիման վրա պետք է զարգանար Երեւանի կենտրոնը եւ մինչ օրս իրականացվեր դրանում մշակված սկզբունքներով: Հանուն արդարության՝ պետք է նշել, ո�� շեղումը Թամանյանական սկզբունքներից սկսվել է դեռեւս խորհրդային տարիներին: Այդուհանդերձ, այն աղավաղումները, որոնք կատարվել են Երեւանում անցած 15 տարիներին եւ շարունակվում են մինչ օրս, որեւէ արդարացում չունեն: Ավելին, պարզապես ապշեցուցիչ է, երբ բացառապես մասնավոր շահերը իրականցնելիս, մի խումբ ճարտարապետ-չինովնիկներ քողարկում են իրենց ծրագրերը հենց թամանյանականության քողի տակ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-42535.txt DELETED
@@ -1,8 +0,0 @@
1
-
2
- «Մարտի 5-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները ոչ մրցակցային էին»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նրա խոսքով՝ պատճառը այն էր, որ մի շարք համայնքներում մասնակցել էր ընդամենը մեկ թեկնածու:
3
-
4
-
5
- Նա նշեց, որ չնայած վերոնշյալ հանգամանքին, ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես, փորձ էր կատարվում բազմակի քվեարկություն իրականացնել, ինչպես նաեւ մեկ ընտրողին տրվում էին մի քանի քվեաթերթիկներ: «Ավելին՝ գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ ընտրողի հետ ընտրախցում էին գտնվում նաեւ այլ մարդիկ՝ օգնություն ցուցաբերելու պատճառաբանությամբ: Իրականացվել են նաեւ քրեորեն պատժելի այլ գործողություններ: Մասնավորապես՝ ընտրողը նկատել է, որ մեկ ուրիշը արդեն իսկ իր տեղը քվեարկել էր»,- ասաց Տիգրան Եգորյանը:
6
-
7
-
8
- Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ՀՀ մի շարք համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։  Ընտրություններին մասնակցում էին համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու: Գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը: 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-47184.txt DELETED
@@ -1,20 +0,0 @@
1
-
2
- «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունն այսօր երթով գնաց ՀՀԿ գրասենյակ, որտեղ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին փոխանցվեց քաղաքացիների պահանջագիրը:
3
-
4
-
5
- Դրանում, Բաղրամյան փողոցի ցուցարարների անունից հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է «ՀԷՑ»-ում առկա խնդիրներից եւ արդեն 2013-ին պետությունը պարտավոր է եղել քրեական գործ հարուցելու՝ «ՀԷՑ»-ի՝ չարամտորեն հարկերից խուսափելու փաստի առիթով, եւ առկա են եղել բոլոր հիմքերը՝ կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար:
6
-
7
-
8
- «Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։ Մենք բոլորս տեսանք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը 2015 թ. ներկայացրեց սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ ՔՕ 212-րդ հոդվածի՝ սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց: Այդ ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն», - ասվում է հայտարարության մեջ։
9
-
10
-
11
- Այնուհետեւ նշվում է, որ Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյանի ցույցին ի պատասխան արած առաջարկները՝ երկրի անվտանգության հաշվին թանկացումը կասեցնելու եւ «ՀԷՑ»-ում աուդիտ անցկացնելու մասին, կեղծ են եւ անընդունելի:
12
-
13
-
14
- Բացի դրանից, ըստ նախաձեռնության հայտարարության, Հայաստանի ժողովրդավարացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն են:
15
-
16
-
17
-  «Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ Ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ», - ասվում է հայտարարությունում։ Ապա նշվում են այն գործողությունները, որոնք կիրականացնեն ցուցարարները՝ իրենց պահանջը չկատարելու դեպքում, մասնավորապես, բաժանել իրազեկող թռուցիկներ բոլոր քաղաքացիներին, փակել Երեւանի եւ այլ քաղաքների գլխավոր փողոցները եւ կոչ անել բոլորին՝ չվճարել կոմունալ վարձերը:
18
-
19
-
20
- «Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին», - եզրափակում են նախաձեռնության անդամները:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-49829.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: Տեղեկացնում է ՃՈ-ն:
3
-
4
-
5
-  
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-57962.txt DELETED
@@ -1,101 +0,0 @@
1
-
2
- Այսօր տեղի է ունեցել բավական ուշագրավ 2 իրադարձություն: Մի շարք հասարակական կազմակերպություններ և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իրարից անկախ դիմել են սփյուռքի հայերին:
3
-
4
-
5
- Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ակնկալում են արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից ակտիվ մասնակցել ԱԺ ընտրություններին՝ դիտորդի կարգավիճակով, ապա կառավարության ղեկավարը կոչ է անում «միասին ստեղծել այնպիսի հայրենիք, որ «աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք»:
6
-
7
-
8
- Ստրոև ներկայացնում ենք հայտարարության տեքստերը.
9
-
10
-
11
- Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը սփյուռքին
12
-
13
-
14
- Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններս, սույն բաց նամակով դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում:
15
-
16
-
17
- Միշտ զգացել ենք մեր երկրի հանդեպ սփյուռքի մեծ սերը և իրապես երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատև աջակցության համար: Այդուհանդերձ, 1991թ. Հայաստանի անկախությունից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն եք նաև դուք. աղքատություն, բնակչության քանակի նվազում և ազգային ինքնիշխանության աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծվող ընտրություններն ու քաղաքական կոռուպցիան գրեթե ողջ սոցիալ-տնտեսական իշխանությունը կենտրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիգարխիկ վերնախավի ձեռքում: Բնական ռեսուրսները սպառվում են՝ ծառայելով կարճատև և փոքր խմբային շահերին, աղքատությունն ու սոցիալական անարդարությունը ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցության աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, անարդարության դեմ խաղաղ հավաքները դաժանորեն ճնշվում են, կախման մեջ գտնվող դատական իշխանությունն արդար դատավճիռներ չի կայացնում՝ ավելացնելով քաղաքական բանտարկյալների թիվը: Ավելին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, թե ինչպես է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգությանը:
18
-
19
-
20
- Անկախությունից 25 տարի անց նման պայմաններն այլևս անընդունելի են: Առաջին հայացքից թերևս ոչ այդքան ակնհայտ, սակայն հենց ժողովրդավարության պակասով են պայմանավորված մյուս գրեթե բոլոր ազգային խնդիրները: Հիրավի 21-րդ դարում ժողովրդավարությունն է ընկած պետության կառուցման հիմքում:
21
-
22
-
23
- Մենք՝ ներքոստորագրյալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք հանուն Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարության: Զարգացրել ենք ենթակառուցվածք ու ակտիվացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրությունների դիտորդության ուղղությամբ, ինչը ժողովրդավարության միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:
24
-
25
-
26
- Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններ��վ ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու  ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում և ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում:
27
-
28
-
29
- Առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի համար հույժ կարևոր են: 2015թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքում, որն ինքնին ուղեկցվել է լայնածավալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դեպի խորհրդարանական հանրապետություն: Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի և խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան:
30
-
31
-
32
- Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության: Կապ հաստատեք մեզ հետ, եկե՛ք մեզ մոտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:
33
-
34
-
35
- Հայաստանի ապագան ժողովրդավարական է, և այդ ապագան սկսվում է այսօր ձեր մասնակցությամբ և համախմբմամբ:
36
-
37
-
38
- Միացե՛ք մեզ: 
39
-
40
-
41
-  
42
-
43
-
44
- Կարեն Կարապետյանի կոչը
45
-
46
-
47
- «Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր,
48
-
49
-
50
- Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:
51
-
52
-
53
- Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու եւ հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը:
54
-
55
-
56
- Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:
57
-
58
-
59
- Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաեւ սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թույլ տալու իրավունք այլեւս չունենք:
60
-
61
-
62
- Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով:
63
-
64
-
65
- Մենք գնում ենք փոփոխությունների եւ այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձեւ՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում եւ ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար:
66
-
67
-
68
- Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լ��վագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:
69
-
70
-
71
- Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:
72
-
73
-
74
- Սփյուռքի մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում․ յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք եւ ոգեւորություն կհաղորդի մեզ, որի արժեքավորումը, գուցե, հաշվարկելի չէ, բայց արդյունքը միանշանակ կարող է բերել աշխարհայացքի փոփոխության, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականության, կառավարման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման: Սա արդեն կլինի բոլորիս հաջողությունը:
75
-
76
-
77
- Սիրելի ՛ հայրենակիցներ,
78
-
79
-
80
- Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:
81
-
82
-
83
- Պահպանելով ավանդական արժեքները՝ միաժամանակ բաց եւ հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաեւ ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:
84
-
85
-
86
- Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, եւ բոլորիդ մոտ հպարտության ու արժանապատվության զգացողությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի բարեկեցությամբ: Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով:
87
-
88
-
89
- Վստա ՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:
90
-
91
-
92
- Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:
93
-
94
-
95
- Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք եւ համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց եւ ժամանակակից, հպա՛րտ Հայաստան:
96
-
97
-
98
- Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք:
99
-
100
-
101
- Սիրով սպասում ենք ձեզ»: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ilur-news-corpus/test/society/text-61762.txt DELETED
@@ -1,5 +0,0 @@
1
-
2
- «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 13-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի`  Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, ինչպես նաև Գորիսի ենթաշրջանի` Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու, թիվ 83117, 60369 Զինմասերի,  Շաքեի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը:
3
-
4
-
5
- Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: