text
stringlengths
0
114k
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ուղևորներ Ա. Աղաջանյանին (4 տ.) և Ա. Սույունցին (60 տ.) ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:
Մարտի 18-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 80OO055 (վարորդ Ռազմիկ Փարսյան ծնվ.1959թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 16ՍՏ592 (վարորդ Սամվել Միրզոյան 1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղևորուհի Սուսաննա Սարգսյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են բավարար:
Մարտի 18-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչների՝ Ղ. Ավետիսյանի անասնագոմի, հացատան և ավտոտնակի տանիքները (մոտ 28 քմ), Ա. Հովհաննիսյանի անասնագոմի, Շ. Ներսիսյանի տան և կուլտուրայի տան տանիքները՝ մասնակի, հայտում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժին:
Մարտի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` քարշակով, բախվել է «ԳԱԶել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաների: Պատահարի հետևանքով «Վոլվո»-ի վարորդը` 1976 թ. ծնված Մելսիկ Բալասանյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր՝ ժամը 13.05-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղի ուժերով 2009 թ.-ին ծնված Ա. Գալստյանին դուրս են բերել առվից և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է:
Մարտի 20-ին, ժամը 09.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում հայտնաբերվել է չպայթած արկ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մարտի 19-ին` ժամը 22։15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանը, տեղում մահացել է:
Վարդգես Ղազարյանը Սուրենավան գյուղի գյաղապետն էր։
Մարտի 21-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի թիվ 5 շենքի 32-րդ բնակարանի բնակիչներ` 1979թ. ծնված Ալեքսանդր Դուգինովը և 1984թ. ծնված Օֆիկ Ազոյանը, իսկ 2002թ. ծնված Վիկտոր, 2003թ. ծնված Վերոնիկա, 2004թ. ծնված Գրիգոր և 1998թ. ծնված Գառնիկ Անտոնյանները` Ավստրիական մանկական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Մարտի 20-ին Իջևանի տարածաշրջանի  Կայանի սահմանագոտում ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել մարտի 16-ին և մարտի 17-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի բնակիչներ  Դուրմիշ Քառյանին և Անահիտ Առաքելյանին:  Տավուշի մարզի ոստիկանները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ  նրանք արտաքին տեսքի  վնասվածքներ չունեին: Հոգեկան խախտումներ ունեցող Անահիտ Առաքելյանը  հայ ոստիկաններին հայտնել է, որ ինքը գնացել  բանջար և սիբեխ հավաքելու, և հանկարծ իր առաջ հայտնվել են ադրբեջանցի երկու կանայք:  Դուրմիշ Քառյանը որոնել է անհետ կորած իր կովին և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Հոգեկան  շեղումներ ունեցող Դ. Քառյանը վատ լսողություն ունի , նա չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում, այնտեղ իր հետ ինչ է կատարվել: 
Մարտի 21-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի խճուղի թիվ 136 շենքում՝ «Սոչի պլազա» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Օդափոխման սենյակում այրվել է կախովի առաստաղը (3ք.մ) և մեկուսիչ շերտը:
 
Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Ըստ Hraparak.am-ի, նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:  Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:
ՀՀ Ազգային ժողով ներխուժած և հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 1988 թվականի ծնված Վրեժ Գալստյանն է: Այս մասին Pamorama.am-ին հայտնեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքերով՝ Վ. Գալստյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Ստացել է ձախ ազդրի վնասվածք: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրա կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասաց Թ.Ստեփանյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: Այս մասին iLur.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 22-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 12/15 հասցեին հարակից:
Չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ՏԼ 463  և «Լադա» մակնիշի 19 ՍՍ 683 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա առվակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1980 թ. ծնված Զ. Պողոսյանին և 1980 թ. ծնված Ա. Վիրաբյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Հ. Համբարձումյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մարտի 23-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում տեղի ունեցած քամու հետևանքով Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում վնասվել է 10 տան և 4 անասնագոմի տանիք: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարտի 22-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Խափանման միջոցը` կալանք: Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում՝ ոստիկանական վերակարգի հսկողության տակ: