text
stringlengths
0
114k
Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են բավարար:
Ապրիլի 29-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ապրիլի 29-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ապրիլի 29-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ և Հոռոմ գյուղերի խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ՇՄՌՈ, ոստիկանության և ԱԱԾ ՕՀ-երը: Պարզվել է, որ հայտնաբերվել է «CM 320/22/82» և «CM 320/39/87» տիպի լուսային հրթիռներ (4 հատ):
Ոստիկանության աշխատակիցները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:
Ապրիլի 30-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 7-րդ փողոցի մոտակայքում` գերեզմանատան հարակից տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձև 3-րդ փողոցի թիվ 2 տանը: Ժամը 14.34-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Մայիսի 1-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ - Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.04-ին:
65-ամյա իրանահայ գործարար Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումից երեք օր անց նա մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Գործարարն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել՝ սրտամկանի ինֆարկտ է տարել տարիներ առաջ, մահվանից առաջ տառապում էր շաքարային դիաբետով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, զարկերակային հիպերտենզիայով: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Չնայած նման առողջական խնդիրներին` նրան ոչ միայն գրավով կամ ստորագրությամբ չեն ազատել կալանքից, այլև չեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պաշտպանյալին կալանքի տակ պահելու վեց ամիսներին նրա առողջական վիճակի մասին տեղյակ է պահել Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին, ինչպես նաև Վերքաննիչ դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանին: Նա, մասնավորապես, դատարաններին հայտնել է, որ իր պաշտպանյալին չի ցուցաբերվում և չի էլ կարող ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն քրեակատարողական հիմնարկում:
«Ապրիլի 22-ին արդեն այդ հարցը շատ ավելի կտրուկ դրվեց իմ կողմից։ Ուղղակի հայտարարեցի, որ դատարանը, եթե բավարարի քննիչի միջնորդությունը, Ժորժ Բաղումյանի նկատմամբ ըստ էության կայացնում է մահվան դատավճիռ», – նշեց փաստաբանը։
Ըստ նախաքննական մարմնի՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող 65-ամյա Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Անտոնյանը հիմնավորել է մտավախությամբ, որ Բաղումյանը, ազատության մեջ հայտնվելով՝ «կարող է հիմնադրել նոր ընկերություններ, կատարել գործարքներ, առաջացնել հարկային պարտավորություններ ու չվճարել հարկերը»:
Այս մտավախությունը «ծայրաստիճան ցինիզմ» է որակել փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանին առարկություններ ներկայացնելիս: Փաստաբանը պնդել է, որ կալանքը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունն անհիմն է, անօրինական է, կամայական:
Ժորժ Բաղումյանի ամերիկաբնակ եղբայրը՝ Սերժ Բաղումյանը, վերհիշելով իր և հանգուցյալի հետ զրույցները՝ ասաց, որ հաճախ են խոսել այն մասին, որ Հայաստանում անհասկանալի ձեվով չեն պատժում հարկերից իրապես խուսափող մականունավոր օլիգարխներին: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում գործող համակարգը սպանել է իր եղբորը։
«Նման խայտառակ դեպքից հետո արդարադատության նախարարը անմիջապես պետք է հրաժարական տար։ Խայտառակություն է, երբ նման պայմաններում մարդ է մահանում», – նշեց փաստաբանը։
Ի դեպ, Ժորժ Բաղումյանը ղարաբաղյան պատերազմի տարիներից շարունակել է հոր գործը՝ պաշտպանության նախարարությանն ապահովել է մարտկոցներով: Բաղումյանն ունեցել է բիզնեսներ։ Փաստաբանի և հանգուցյալի եղբոր պնդմամբ՝ համակարգը հետապնդել է իրանահայ գործարարին՝ նրան ունեզրկելու նպատակով:
Իրանահայ գործարարի մահվան կապակցությամբ Էրեբունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո պարզ կլինի՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Ի դեպ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ասաց, որ Նուբարաշենի մեկուսարանում ներկայումս կան պոտենցյալ զոհեր: Նրա խոսքով՝ կալանավայրում վտանգված է մեկ այլ գործարարի՝ Բորիս Պետրոսյանի կյանքը ևս։
Մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ. Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Մայիսի 4-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Յաղուբյան փողոցի թիվ 13 շենքում` մանկատանը:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Յաղուբյան փողոցի փակուղի թիվ 13 շենքում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երկրորդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.23-ին:
Մանկատան երկրորդ հարկում այրվել է ննջասենյակ գույքով` 60 քմ, հանդերձարանը` 4 քմ, լոգարանը` 20 քմ, նախասրահը` 76 քմ: Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության, շտապօգնության, էլ. ցանցի աշխատակիցները:
Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից  «Սրբ. Թերեզա» մատուռում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը` 40 քմ և գույքը` ամբողջությամբ:
ՍիվիլՆեթը խոր վշտով տեղեկացնում է, որ ուրբաթ, մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը: Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել: Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում: